2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:

«Ստացվում է, որ Շուռնուխի հայտնի դեպքերի գործով ունենք իրավախախտում և իրավախախտներ, սակայն չունենք պատասխանատվություն կրող անձինք։ Գործը շատ հապճեպ կարճվեց։ Դրանից առաջ վարույթն իրականցնող մարմինը չէր պատասխանում զանգերին և գրավոր հարցումներին, թե ինչ գործողութուններ են կատարվում  գործի շրջանակներում»,- ասաց փաստաբան Լուիզա Վարդանյանը։
Նրա խոսքով, սա թույլ է տալիս որոշակի ենթադրություններ կատարելու, որ վարույթ իրականացնող մարմինը ցանկանում էր  շատ արագ ավարտել գործը և թույլ չտալ դրա հետագա ընթացը։

Տեղեկացնենք, որ գործը կարճվել է 2018թ. հայտարարված համաներման  հիմքով:

Իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ իրենք առանձնացրել են Շուռնուխում ծեծի ենթարկված անձանց հասցեին սոցիալական ցանցերում և վերլուծել դրանք։

«Արդյունքում առանձնացվել են մի խումբ անձանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների ատելության խոսքեր»,- ասաց նա՝ մատնանշելով հատկապես նախորդ գումարման ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովին և Գևորգ Պետրոսյանին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ Աշակ եպիսկոպոս Խաչատրյանին, տեր Եսայի քահանա Արթենյանին և տեր Եփրեմ քահանա Հարությունյանին։
Ասուլիսին ներկա մյուս բանախոս`լրագրող Հովհաննես Իշխանյանն էլ նկատեց, որ ԶԼՄ-ները, ԼԳԲՏ համայնքի մասին նյութեր գրելով՝ երբեմն մոռանում են, որ մարդկանց մասին են գրում և թշնամանք են սերմանում հասարակական տվյալ խմբի նկատմամբ։
Վերջում բանախոսները կոչ արեցին զերծ մնալ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ ատելություն, խտրականություն և թշնամականք տարածելուց։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Արցախ
20.01.2022
12:00
Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:

Թեման՝ «Ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Արցախ»:
Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում
19.01.2022
12:00
Հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով:

Բանախոսներն են՝
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
Անուշ Հայրումյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենի պետ,
Անահիտ Խաչատրյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ
ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը
18.01.2022
12:00
Հունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ «ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» խորագրով:

Բանախոսներ՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ
ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում
13.01.2022
12:00
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ՝ «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ