Բարձր մակարդակով ստացվում է խոսել Ռուսաստանի հետ, սակայն ավելի ցածր մակարդակում բարդություններ կան
21.12.2018
11:00
Չեմ կասկածում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք ՌԴ-ի հետ որևէ խնդիր չունենք, սակայն սա, ասես, իր անձնական ուղիղ կապի մակարդակն է, մնացած բոլոր դաշտերում, երևի թե, կան բացթողումներ, որոնք տարբեր հարցադրումների հիմք են հանդիսանում։

Դեկտեմբերի 21-ին «Մեդիա կենտրոնում» «Արտաքին քաղաքական խնդիրներ․ հայ-ռուսական հարաբերություններ, Արցախ» թեմայով քննարկման ընթացքում  ասել է  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։ Նա նշում է, որ ճյուղային ոլորտներում կան բացեր, որտեղ պետք է բաց քննարկում լինի։ «Ինչպես Փաշինյանն ու Պուտինն են նստում, բաց խոսում, նույն կերպ պետք է նստել, խոսել, հասկանալ խնդիրները»,- նշել է Թևան Պողոսյանը:

Պողոսյանը հետաքրքիր է համարում վերջին օրերին Ռուսաստանից հնչող կարծիքները, մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե երբ իրենք ասում են Հայաստանի Հանրապետություն, հասկանում են պետությունը, ոչ թե կոնկրետ անձեր: «Չնայած մինչ այս Ռուսաստանը, կարծես, ավելի շատ անձերի հետ էր աշխատում, ոչ թե պետության: Եվ եթե հիմա այս տրանսֆորմացիաները նաև Ռուսաստանում են տեղի ունենում, կարող ենք օգտագործել այս ամենը՝ ի շահ Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման»,- հավելել է բանախոսը: 
Թևան Պողոսյանի կարծիքը կիսում է նաև միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումները, հանդիպումները և աշխատանքը ստացվում են, իսկ մի փոքր ավելի ներքև արդեն խնդիրներ կան, նշել է Սուրեն Սրագսյանը:
«Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, բայց այս ընթացքում մենք ականատես ենք եղել, որ գոնե միջին օղակներում, ինչպես ասում են՝ իշխանության երկրորդ էշելոնում, կան որոշակի խնդիրներ, և այդ խնդիրները շարունակական աշխատանքի և լուծման կարիք ունեն»,- ասաց նա: Ըստ միջազգայնագետի՝ եթե հայկական կողմն այդ խնդիրների մասին չի խոսում, ռուսական կողմը պարբերաբար բարձրաձայնում է. «Եվ եթե առաջին դեմքերի մոտ կա փոխըմբռնում և վստահություն, ապա մի փոքր ավելի ներքև հայ գործընկերների նկատմամբ շատ դեպքերում վստահության տոտալ բացակայություն կա»:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ