Ընտրական մրցակցությունը հայաստանյան օնլայն հարթակներում-2018
19.12.2018
12:00
Ռեգիոն հետազոտական կենտրոնը իրականացրել է «Ընտրական մրցակցությունը հայաստանյան օնլայն հարթակներում-2018» թեմայով հետազոտություն և նոյեմբերի 1-ից մինչ օրս հետազոտել հայաստանյան 6 օնլայն հարթակներ և ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի 22 ֆեյսբուքյան էջեր:

Էլեկտրոնային լրատվամիջոցներից դիտարկվել են Aravot.am, News.am, 1in.am, ArmLur.am, Lragir.am, Tert.am կայքերը: 

Դեկտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում Ռեգիոն հեռազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց հետազոտության տվյալները:

«Այս ընտրական գործընթացի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ մենք ունեցանք սպրինտերային տեմպերով ընթացող գործընթաց, որի արդյունքում եղավ գերինտենսիվ լուսաբանում լրատվամիջոցներում, հատկապես՝ օնլայն հարթակներում։ Սա բնորոշ չի եղել նախորդ ընտրական գործընթացներին։ Ունեցել ենք օնլայն ԶԼՄ-ներ, որոնք մեկ օրվա ընթացքում հրապարակել են 39-98 նյութ ընտրությունների վերաբերյալ»,- նշեց Լաուրա Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է եղել, որ օնլայն լրատվամիջոցներից շատերը տարածել են մեծ թվով տեսանյութեր, որոնք եղել են՝ ինչպես սեփական արտադրության, այնպես էլ՝ այլ լրատվամիջոցներից վերցրած։

«Այս քարոզարշավում ունեցանք ՀՀԿ մի քանի գործիչներ, որոնք ֆեյսբուքյան ուղիղ միացումներով հանդես եկան, որոնք նախկինում երբեք չէին արել՝ Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան և այլք։ Այս ընտրություններում նաև նկատել ենք, որ,  Ֆեյսբուքից կոնտենտները գնում էին օնլայն լրատվամիջոցներ և հեռուստաընկերություններ, այսինքն՝ հեռուստաընկերություններն իրենց թողարկումներում պատմում էին, թե ֆեյսբուքյան  տիրույթում ինչ է ասել այն կամ այն քաղաքական ուժը»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նաև նկատեց, որ ընտրություններում նախընտրական քարոզչությունն ընթացել է վառ ընդգծված հակաքարոզչությամբ։ Սակայն իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե քարոզարշավի ժամանակ եղել է ատելության խոսքի մեծ քանակություն:

«Ատելության խոսքի մեծ քանակ անցած ընտրություններում չի արձանագրվել. դրա մասին խոսակցություններն ավելի շատ են եղել, քան բուն արձանագրված դեպքերը»,-ընդգծեց Բաղդասարյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ