«Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդության նախընտրական փուլի արդյունքների ամփոփում
07.12.2018
14:00
«Ականատես» դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 9-ին կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնելու նոր մեթոդով՝ ընտրանքի վրա հիմնված:

Այս անգամ դիտորդները հաղորդագրություններ են ուղարկելու քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման, տեղամասի կահավորանքի մասին ստանդարտացված թերթիկի միջոցով: Այդ օրը 300 դիտարկվող տեղամասեր կունենան, դիտորդները կաշխատեն զույգերով:

Այս մասին դեկտեմբերի 7-ին  «Մեդիա կենտրոնում» ասացին «Ականատես» դիտորդական առաքելության անդամները և ներկայացրեցին նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց արձանագրած խախտումներն ու գնահատականը: 

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանն ասաց, որ թիվ 19 ընտրատարածքում ՀՅԴ թեկնածուն Գավառի սոցիալական աջակցության գործակալության պետ Լավրիկ Արեւշատյանն ընտրողներին առաջարկել է ձայներ տալ իրեն՝ փոխարենը խոստանալով ընդգրկել վերջիններիս նպաստառուների ցանկում:

«Թիվ 1 ընտրատարածքում ԲՀԿ Ավանի գրասենյակի մուտքի մոտ փակցված է եղել «անվճար իրավաբանական խորհրդատվություն» հայտարարություն եւ ընդունելությունների ժամը քաղաքացիների համար, որը եւս ընտրական քարոզչության կանոնների խախտում է: Եվս մեկ դեպք նոր է արձանագրվել, վարչական ռեսուրս է չարաշահվել. հանձնաժողովների անդամների կողմից նախընտրական քարոզչությանն են մասնակցել: Դեկտեմբերի 4-ին դիտորդի կողմից Շենգավիթի շրջանում արձանագրվել է թիվ 8/9 հանձնաժողովի անդամ Վահան Արսենյանի ակտիվ մասնակցությունն ու ելույթները «Իմ քայլը» դաշինքի միջոցառմանը, չնայած նա հանդիսանում է «Ելք» խմբակցության կողմից նշանակված հանձնաժողովի անդամ»,-ասաց Պետրոսյանը:

 Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրեն Սոնա Այվազյանի, նախընտրական փուլն, ընդհանուր առմամբ, ընթացել է ազատ, մրցակցային եւ խաղաղ ընտրապայքարի պայմաններում:

Արձանագրվել է լրջագույն առաջընթաց վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների նվազման առումով: 
Նա ասաց, որ ԿԸՀ-ն պատշաճ չի իրականացնում իր գործառույթները, չի բացառվում ֆեյք դիտորդների մասնակցությունը, ինչը անկախ դիտորդների առաքելությունը դնելու է կասկածի տակ. «Քարոզչության ժամանակահատվածից դուրս քարոզչության կարգավորման բացակայությունը ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ քաղաքական ուժերի համար եւ չի ապահովում հավասարություն: Նախընտրական քարոզչական նյութերի տարածման առումով կուսակցություններն ու դաշինքներն ամբողջովին անտեսել են օրենքով սահմանված կանոնները եւ այդ կանոնները պատշաճ չեն վերահսկվում իրավասու մարմինների կողմից, չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ՝ խախտումները վերացնելու համար: Ստացվում է, որ այդ կանոնները զուտ ձեւական բնույթ են կրում: Ընտրակաշառքի եւ բարեգործության պրակտիկան համարյա վերացել է, չնայած եղել են առանձին ահազանգեր ու դեպքեր: Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի քանակը զգալիորեն ավելի փոքր է եղել 2017-ի համեմատ»:

Հանրայինի եթերում հեռուստաբանավեճը Այվազյանը դրական գնահատեց, բայց ասաց, որ անհանգստացնող են քարոզչության ընթացքում հնչող վիրավորական արտահայտությունները, սպառնալիքներն ու ատելության խոսքը, ինչը չի կարող նպաստել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ձեւավորմանը Հայաստանում:

«Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանն ասաց, որ առաքելությունն իրականացվում է ԵՄ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Բաց հասարակության հիմնադրամի օգնության միջոցով, դիտորդներ են ունենալու ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
«Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լվանում են ձեռքերը․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով»
14.01.2020
12:00
Հունվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռքերը լվանում են․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով» թեմայով։
«Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է»
13.01.2020
12:00
Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` «Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է» թեմայով:
«Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ»
10.01.2020
13:00
Հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ