Երևանում առաջին անգամ կանցկացվի Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված Հեքըթոն
13.12.2018
12:30
Դեկտեմբերի 15-16-ը Երևանում կայանալու է Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» Հեքըթոն:


Հեքըթոնը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, Համաշխարհային բանկի խմբի և Սեռական բռնությունների հետազոտական նախաձեռնության աջակցությամբ։
Համաշխարհային բանկի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսսուտղոն դեկտեմբերի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ նորարարության զարգացման շուկայական հարթակը տարեկան մրցույթ է, որն իրականացվում է հետազոտողների և թիմերի համար, որպեսզի կարողանան նորարարական լուծումներ գտնել, որոնք օգնում են անհատներին, համայնքներին, ազգություններին, պետություններին հաղթահարել սեռով պայմանավորված բռնությունը։
«Այս տարի 11 հաղթողներ են ընտրվել 250 հայտերից, որոնք  ներկայացրել էին ողջ  աշխարհից հետազոտական հաստատությունները, ընկերություները, ՀԿ-ները։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միակ հաղթողը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն էր։  Այդ մրցանակը տրվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին, որ իրականացնի տարբեր  մոբայլ, բջջային հավելվածներ, որոնք կարող են իրական ժամանակում փորձագիտական տեղեկատվության աջակացության տրամադրմամբ օժանդակել կանանց, օգնել հավաքել անհրաժեշտ տվյալներ»,-ասաց Սիլվի Բոսսուտղոն։
Նա նշեց, որ սեռով պայմանավորված բռնությունը համաշխարհային խնդիր է, չի ճանաչում սոցիալական, տնտեսական, ազգային սահմաններ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, ամբողջ մոլորակի կանանց 1/3 իր կյանքի ընթացքում ֆիզիկական կամ սեռական բռնության են ենթարկվում։
«Սեռով պայմանավորված բռնությունը կարելի է կանխել։ Տարբեր հետազոտական թիմերը կարող են տարբեր ծրագրերի միջոցով նպաստել սեռով պայմանավորված բռնությունը չհանդուրժող  հասարակությունների ձևավորմանը»,- ասաց Համաշխարհային բանկի  հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
Նա նշեց, որ Հայաստանը բավականին բարի, ընտանեկան կողմնորոշում ունեցող հասարակություն ունի, ամենաբարձր հարգանքն են տածում կանանց նկատմամբ, սակայն ժամանակ առ ժամանակ հայտնի են դառնում անհանգստացնող հաղորդումներ սեռով պայմանավորված բռնության դեպքերի վերաբերյալ։

Ասուլիսին ներկա Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ նմանատիպ լուծումները պահանջված են ողջ աշխարհում, դա է հիմնական պատճառը, որ  իրենք հնարավորություն ստացան զբաղվել այդ ուղղությամբ։

Խոսելով առաջիկա Հեքըթոնի մասին, նա ասաց, որ այն 24-ժամյա է, նպատակն է համադրել տեխնոլոգիական և փորձագիտական համայնքների ուժերը և կարողանալ ի հայտ բերել նոր լուծումներ, գաղափարներ, որոնք կարող են տարբեր խնդիրներին տարբեր լուծումներ տալ։

«Նախատեսված է հինգ մրցանակ տարբեր ուղղություններում, ամեն ուղղության հաղթողին կտրվի 1 միլիոն դրամ մրցանակ։ Նախընտրելի է, որ լուծումները լինեն գլոբալ»,- ընդգծեց Ենգիբարյանը։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
«Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին»
27.03.2020
10:30
Մեդիա կենտրոնն իրականացրեց հեռավար հարցազրույց Կանադայում բնակվող Դավիթ Սանդուխչյանի՝ «Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին» թեմայով։ Դավիթ Սանդուխչյանն ինտերնետ ոլորտի իրավաբան է և հարցազրույցի ժամանակ կիսվում է իր մտահոգություններով և տեսլականով, խոսում հայաստանյան և համաշխարհային ինտերնետ կապի որակի, առկա մարտահրավերների և լուծումների մասին։
Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան
26.03.2020
20:02
Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։
Սովորենք սիրել ու պահպանել միմյանց
26.03.2020
19:54
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ: