«Նոր ձևավորված խորհրդարան. որո՞նք են լինելու իշխանություններին վերահսկելու և հակակշիռներ ձևավորելու մեխանիզմները»
14.12.2018
17:00
Դեկտեմբերի 14-ին «Մեդիակենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռւոստաբանավեճ «Նորձևավորվածխորհրդարան. որո՞նքենլինելուիշխանություններին վերահսկելուև հակակշիռներ ձևավորելումեխանիզմները» թեմայով:

Բանավեճին մասնակցում էին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը և քաղաքական և ընտրական գործընթացների փորձագետ Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարնական ընտրություներին և նոր ձևավորված ԱԺ կազմին` Արմեն Բադալյանն ասաց. «Կասկածելի էր ՀՀԿ-ն կանցներ, թե չէ, վերջիվերջո նրանց քիչ ձայն էր պակասում, որ անցողիկ լինեին: Կարծում եմ դա հետևանք էր ոչ գրագետ քարոզարշավի, թերություններ կային քարոզարշավում, եթե չանեին, միգուցե անցնեին»:

Անդրադառնալով ՀՅԴ-ի` ԱԺ չանցնելուն, Բադալյանը նշեց, որ Դաշնակցությունը իր կերպարը և դերը կորցրել էր մշտապես ՀՀԿ-ի կցորդ լինելու պատճառով:

Արմեն Բաղդասարյանը, չհամաձայնելով Բադալյանի հետ, շեշտեց, որ ՀՀԿ-ն շատ գրագետ քարոզարշավ տարավ, որի արդյունքում 4 տոկոսից ավելի ձայն հավաքեց, հակառակ դեպքում ավելի քիչ ձայն էր հավաքելու:

«Որովհետև 1, կամ 1,5 տոկոս պետք է ստանային հանրապետականները առավելագույնը, իրենք կարողացան իրենց օրակարգը թելադրել, տեղափոխել սև ու սպիտակի հարթություն քարոզարշավաը և համարյա հավաքել  5 տոկոս: Իսկ Դաշնակացությունը իրենք իրենց ձեռքով իրենց տունը քանդեցին, որովհետև նոր ԸՕ-ն չընդունվեց և երկու դաշնակ պատգամավոր դեմ քվեարկեցին օրենքին, իսկ եթե ընդունեին, ռեյտինգային ընտրակարգ չէր լինի: Իսկ ռեյտինգայինը դաշնակցության թույլ կողմն էր»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ԱԺ նոր կազմը` 3 քաղաքական ուժերը, բալանսավորված կազմ է խորհրդարանի համար. «Լուսավոր Հայաստանը արտաքին քաղաքական հարցերով կընդդիմախոսի, իսկ Բարգավաճ Հայաստանը սոցիալ-տնտեսական հարցերում կլինի բավականի արդյունավետ ընդդիմախոս»:

Ստեփան Սաֆարյանն էլ նշում է, որ ինքը մինչ ընտրությունները կանխատեսում էր 3 քաղաքական ուժի ներկայացվածությունը նոր խորհրդարանում:

«Ընտրությունները լեգիտիմ էին, խորհրդարանը լեգալ է, պրոֆեսիոնալներ կան, բայց այդ մարմնի պրոֆեսիոնալ աշխատանքի մասին դեռևս վաղ է խոսել»:

Արթուր Սաքունցն ասում է, որ անվիճելի էր այն հանգամանքը, որ «Իմ քայլը» պետք է ունենար գերակշռություն, բայց այս ընտրությունների արդյունքները հնարավոր չէր թվային տեսանկյունից կանխատեսել. «Նոր կուսակցությունները չկարողացան հաղթահարել անկախ նրանից ունեին պատմություն, թե չունեին: Մեր հանրությունը քվեարկեց քաղաքական ուժերին, որոնք կայացած էին և «Իմ քայլին» որը հեղափոխության լոկոմոտիվը հանդիսացող ուժ է»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս
01.06.2020
14:30
Հունիսի 1-ին՝ ժամը 14:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս» թեմայով:
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ