Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում
30.11.2018
17:30
Նոյեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում» թեմայով:

Բանախոսներն էին Տաթև Հայրապետյան` «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, Ստեփան Գրիգորյան` «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու, Վլադիմիր Հովհաննիսյան` «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու, Հայկ Փայտյան` «Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածու և Արմեն Առաքելյան` «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու

Բանավեճի սկզբում Հայկ Փայտյանն ասաց, որ արտաքին քաղաքականության ոլորտում Ազգային առաջընթաց կուսակցությունը բովանդակային փոփոխությունների փաթեթ է առաջարկում:

«Մեր տարբերակում չկա որևէ ռուսատյացություն կամ եվրոպատյացություն, ռուսամետություն կամ եվրոպամետություն: ՀՀ արտաքին քաղաքականությունը գլխավորապես պետք է սպասարկի ՀՀ տնտեսության շահերը»,-ասաց Փայտյանը:

Վլադիմիր Հովհաննիսյանն ասաց, որ իրենց կուսակցության համար չկա Արևելք կամ Արևմուտք կեղծ օրակարգ. «Չկա արևմտամետություն կամ արևելամետություն, կա միայն ՀՀ շահը: Երկրի տնտեսական շահի արդյունավետ սպասարկումը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարը»:

Տաթև Հայրապետյանն էլ ասաց, որ Իմ քայլը դաշինքը որևէ  էական փոփոխություններ չի պատրաստվում անել արտաքին քաղաքականության օրակարգում:

«Խնդիրը այստեղ այլ է, ոչ թե փոխվելու են արտաքին քաղաքականության ուղղությունները, այլ փոխվելու է ձևը, ֆորմատը, մեր մոտեցումները: Մենք պետք է լինենք ավելի նախաձեռնողական`գիտակցելով մեր շահը: Լինենք հայաստանակենտրոն, հայաստանամետ»,-ասաց Հայրապետյանը:

Արմեն Առաքելյանն էլ ասում է, որ Մենք դաշինքը միակ ուժն է, որ հստակ հայտարում է, որ մեր արժեհամակարգը արևմտյան արժեհամակարգն է:

Ստեփան Գրիգորյանն էլ շեշտեց, որ անվտանգության մասին խոսելիս, Սասնա ծռեր կուսակցությունը նկատի ունի 3 բաղադրիչ. «Առաջինը մարդկային գործոնն է, թե օրենսդրական դաշտը ինչ վիճակում է, օրենքի գերակայությունը աշխատում է, թե ոչ: Երկրորդ բաղադրիչը տնտեսություն է,  հայաստանակենտրոն քաղաքականություն պետք է վարել և անպայման ստեղծել այլընտրանքներ, օրինակ` նավթամուղը բերել Իրանից, նույն երկաթգիծը կառուցել Իրանից: Իսկ երրորդը ռազմաքաղաքական բաղադրիչն է, որով մենք ասում ենք` աշխարհի կենտրոնների հետ պետք է աշխատել, սերտ կապեր հաստատել Արևմուտքի, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի հետ: Իսկ Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունները վտանգավոր են և քայլ առ քայլ պետք է վերանայվեն»:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
«Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լվանում են ձեռքերը․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով»
14.01.2020
12:00
Հունվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռքերը լվանում են․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով» թեմայով։
«Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է»
13.01.2020
12:00
Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` «Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է» թեմայով:
«Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ»
10.01.2020
13:00
Հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ