«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանի դիտարկման նախնական արդյունքները»
22.11.2018
14:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանի դիտարկման նախնական արդյունքները» թեմայով, որին մասնակցում էին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Ալիկ Պետրոսյանը:

Բանախոսները ներկայացրեցին «Ականատես» դիտորդական առաքելությունը, որը հիմնադրվել է 2018 թվականին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի և Ռեստարտ քաղաքացիական նախաձեռնության կողմից:

«Նախընտրական շրջանում դիտարկելու ենք ընտրական հանձնաժողովների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, քարոզարշավի ֆինանսավորման խնդիրները, ընտրողների ցուցակների խնդիրներև և դրանցից ածանցվող մի շարք այլ խնդիրներ», - ասաց Ալիկ Պետրոսյանը:

Նա նշեց նաև, որ այս պահին ունեն 36 երկարաժամկետ դիտորդ ՀՀ ամբողջ տարածքով: Իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը` դեկտեմբերի 9-ին, դիտորդություն իրականացնելու համար ստացել են 1500 հայտ:

«Ընտրությունների օրը մենք դիտորդություն ենք իրականացնելու 300 ընտրատեղամասում և ապահովելու ենք 600-700 դիտորդ»,-հավելեց Պետրոսյանը:

Սոնա Այվազյանը ներկայացրեց նախընտրական փուլի դիտարկման արդյունքները մի քանի ուղղությամբ. հանձնաժողովների կազմավորման աշխատանքներ, վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառքներ, քարոզչություն և ատելության խոսքի տարածում:

«Թիվ 8 հանձնաժողովի նախագահը 2008թ սեպտեմբերի 23-ի Երևանի ընտրությունների ժամանակ ֆիզիկական ուժի գործադրմամբ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը, և դա պարզապես բիծ է այդ նախագահի վրա, և մենք կառաջարկեինք, որպեսզի ԿԸՀ-ը, օգտվելով իր լիազորություններից, հեռացներ այդ նախագահին»,-ասաց Այվազյանը:

Վարուժան Հոկտանյանն էլ անդրադարձավ ընտրացուցակներում առկա խնդիրներին:

«571 ընտրող շարունակում է մնալ առանց հասցե: 885 հասցեներում էլ գրանցված է 20 և ավելի ընտրող, իսկ 90 տարեկանից բարձր ընտրողների թիվը կազմում է 8826»,-նշեց Հոկտանյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդարանական արտահեր ընտրություններ 2021
18.06.2021
19:56
Իրազեկման տեսանյութերը պատրաստվել են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ: Տեսանյութերում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: #VoteforArmenia #Elections2021 #ElectionsArmenia #InformedCitizen #osfarmenia #pjc
ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում
17.06.2021
19:00
Հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում և Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
Ընտրություններ Հայաստանում. Անդրադարձ նախընտրական արշավին և ընտրությունների օրվա կանխատեսումներին
17.06.2021
15:00
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը անց է կացնում նախընտրական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում հայաստանյան առաջատար քաղաքական վերլուծաբանների միջև՝ անդրադառնալով քարոզարշավին, լրատվամիջոցների գործունեությանը, քաղաքական լարվածությանը և երկրի այլ կարևոր զարգացումներին:

Փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում
16.06.2021
15:30
Մեդիա կենտրոնը հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին կազմակերպեց վեբինար փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում թեմայով, որի փորձագետ-հյուրն էր Մարիամ Ցիցիկաշվիլին (Georgia's Reforms Associates (GRASS), Վրաստան)։
Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում
15.06.2021
12:00
Հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանի հետ:
Թեման՝ «Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ