«Ընտանեկան բռնության դեմ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարիք կա». իրավապաշտպաններ
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին «Կանանց աջակցման կենտրոն»-ի ղեկավար Մարո Մաթոսյանը, «Կանանց աջակցման կենտրոն»-ի ներկայացուցիչ, Հասմիկ Գևորգյանը և իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացնում էր կնասպանության մասին։ Համաձայն հաղորդագրության՝  նոյեմբերի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանին։ Ոստիկանությունը պարզել է, որ Քրիստինեին ծեծի է ենթարկել զուգընկերը՝ Իլլարիոն Նունուշյանը՝ կնոջը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի  վնասվածքներ: Բռնություն գործադրած անձը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց է թողնվել, իսկ ծեծի ենթարկված կինն ի վիճակի չի եղել բացատրություն տալու և դեպքի հաջորդ օրը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Զառա Հովհաննիսյանը, Մեդիա կենտրոնի քննարկմանը անդրադառնալով այս դեպքին, ասաց, որ սա եզակի երևույթ չէ  և մեր հասարակության մեջ կանայք բռնության են ենթարկվում ոչ միայն տանը, այլև հանրային վայրերում և աշխատավայրում:

«Քրիստինեի սպանությունն, ի թիվս կնասպանության մյուս բոլոր դեպքերի, պետության կողմից կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունից և չարաշահումից պաշտպանելու պարտականության իրականացման բացակայության հետևանք է: Քրեական գործը հարուցվել է միայն կնոջ մահվանից հետո, եթե չլիներ մահվան դեպք, մենք չգիտենք արդյոք քրեական գործ հարուցվելու էր, թե ոչ, հասարակությունը իմանալու էր նման սահմռկեցուցիչ ծեծի մասին, թե ոչ»,-ասաց Հովհանիսյանը:

Նա նշեց, որ մենք գործ ունենք լուրջ խնդրի հետ, որը մինչև վերջ գիտկացված չէ . «Այն օրենքը, որ ընդունել ենք, այնպես է խեղաթյուրված, որ ամենևին չի աջակցում ընտանեկան բռնության ենթարկվածին և չի ապահովում զոհերի պաշտպանությունը»:

Մարո Մաթոսյանն էլ ընդգծեց, որ օրենքը լղոզված է, քանի որ «պահպանողականները» միջամտեցին, ձևափոխեցին օրենքը և այսօր մենք չունենք խիստ օրենք, որով կարող ենք բռնարարին պատժել:

«Քրեական օրենսդրությունն էլ համապատասխան չէ այս օրենքին, և կարքի կա ընտանեկան բռնության դեմ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու»:

Հասմիկ Գևորգյանն էլ նշեց, որ օրենքով նախազգուշացումը անթույլատրելի է. «Երբ որ դու տարիներ շարունակ բռնություն իրականացրած բռնարարի ընտանիք ես մտնում ու տալիս նախազգուշացում, դա շատ ավելի ռիսկային է, նախազգուշացման արդյունքում ունենալու ենք ավելի վատ դեպքեր: Իսկ անհետաձգելի միջամտությունը իրավապահ մարմիններում չի ընկալվում, որ պետք է տրվի անհապաղ»:


 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդարանական արտահեր ընտրություններ 2021
18.06.2021
19:56
Իրազեկման տեսանյութերը պատրաստվել են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ: Տեսանյութերում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: #VoteforArmenia #Elections2021 #ElectionsArmenia #InformedCitizen #osfarmenia #pjc
ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում
17.06.2021
19:00
Հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում և Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
Ընտրություններ Հայաստանում. Անդրադարձ նախընտրական արշավին և ընտրությունների օրվա կանխատեսումներին
17.06.2021
15:00
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը անց է կացնում նախընտրական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում հայաստանյան առաջատար քաղաքական վերլուծաբանների միջև՝ անդրադառնալով քարոզարշավին, լրատվամիջոցների գործունեությանը, քաղաքական լարվածությանը և երկրի այլ կարևոր զարգացումներին:

Փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում
16.06.2021
15:30
Մեդիա կենտրոնը հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին կազմակերպեց վեբինար փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում թեմայով, որի փորձագետ-հյուրն էր Մարիամ Ցիցիկաշվիլին (Georgia's Reforms Associates (GRASS), Վրաստան)։
Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում
15.06.2021
12:00
Հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանի հետ:
Թեման՝ «Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ