«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:

Այս մասին նոյեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային քննարկմանը խոսեցին «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունը,  ՀՀ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփի Սարգսյանը, ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի համակարգող, վարչության պետ Գոհար  Սիմոնյանը և «Իրավական  կրթության  և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովհակիմյանը:

Քննարկումը կազմակերպել էր Հանրային լրագրության ակումբը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան կազմակերպության   հետ  համատեղ՝  Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝  փակ աշխարհին.  մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի  և  Գերմանիայի  Դաշնության արտաքին  գործերի  նախարարության  կողմից  ֆինանսավորվող  «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակներում։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի ղեկավար Սեդա Մուրադյանը, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

Սեդա Մուրադյանը ներկայացրեց 2017 թ. դեկտեմբերին մեկնարկած «Հանրային  հայացք՝  փակ  աշխարհին. մարդու  իրավունքների  իրավիճակը  Հայաստանի  փակ  հաստատություններում» երկամյա  ծրագիրը, որն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հետաքննող  լրագրողներ» հասարակական  կազմակերպության հետ  համատեղ:

Նրա խոսքով ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի  բարելավմանը  հանրային  իրազեկման,  ինչպես  նաև  առկա  խնդիրներիու  հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի կազմակերպման միջոցով։

«Ծրագրի միջոցով ուզում ենք ճեղքել, այսպես ասած, այն պատերը, որոնք եղել են այդ կառույցների ու հանրության, այդ կառույցների ու լրագրողների միջև, փորձենք այդ փակ համակարգն ավելի թափանցիկ ու հաշվետու դարձնել հասարակության համար: Մենք անդրադառնում ենք այ հարցերին, որոնք անհանգստացնող են կամ բարելավման կարիք ունեն»,- նշեց Մուրադյանը:

Էսթեր Հակոբյանը ներկայացրեց «Հանուն մարդու իրավունքների.  կրթությունը  բանտերում»  ծրագիրը, որը զուգընթաց  իրականացվում  է Բելոռուսիայում,  Մոլդովայում  և  Ուկրաինայում  Դի-Վի-ՎիԻնթերնեյշնալի կողմից 2017թ. ձևավորված «Բանտարկյալների  կրթության  միջազգային  ցանցի»  շրջանակներում:  Ցանցի  գործունեությունն  ուղղված  է ազատազրկվածների և ազատարձակված անձանց կրթության իրավունքի իրացման մասին տեղեկացվածության բարձրացմանը՝ հաշվի առնելով կրթության դերը հասարակության մեջ վերաինտեգրման գործընթացներում: 

«Ծրագրի նպատակն է իրազեկել հանրությանը ազատազրկվածների կրթության իրավունքի մասին, ինչպես նաև քաղաքականության հարցերի շուրջ քննարկումներ սկսելով ` այդ իրազեկումը տանել քաղաքականության հարթակ»,-ասաց Հակոբյանը:

ԵՄ քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան ասաց, որ կրթության իրավունքը բանտում բավականին զգայուն և կարևոր թեմա է: «Եվ այս է պատճառը, որ ԵՄ-ն աջակցում է ծրագրի իրականացմանը: Մեր տեսակետն այն է, որ մարդու իրավունքները համամարդկային արժեքներ են, և մարդը պետք է պաշտպանված լինի՝ անկախ գտնվելու վայրից: Եվ կալանավորների կրթության իրավունքը մենք դասում ենք բոլոր այն իրավունքների կողքին՝ առողջության իրավունք,  խոշտանգումներից զերծ մնալու իրավունք և այլն: Բոլոր բանտարկյալները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու մշակութային կյանքին: Միանշանակ, մենք քաջալերում ենք այդ հանգամանքը և այն, որ ճաղերից դուրս գտնվող մարդիկ տեղեկացված լինեն կալանավայրերում գտնվողների կյանքի մասին»:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ ասաց, որ քաղաքացիական հասարակությունը մեծ նշանակություն է տալիս կրթությանը, հատկապես` քրեակատարողական հիմնարկներում. «Անհրաժեշտ պայմաններ չկան կրթվելու՝ մանավանդ դեռահասների քրեակատարողական հիմնարկներում»:

Հանրային քննարկման ընթացքում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը ներկայացրեց կրթությունը ազատազրկման վայրերում քաղաքականության համառոտագիրը՝ «Ազատազրկվածների կրթության (այդ թվում՝ մասնագիտական) ապահովման խնդիրները քրեակատարողական համակարգում» թեմայով:

Արշակ Գասպարյանի հավաստմամբ`կրթությունը բանտերում  ենթադրում է ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ կրթություն, այն է`  մշակութային, սպորտային միջոցառումներին մասնակցություն և այլն:

«Կրթությունը բանտերում երեք հստակ նպատակ է հետևում`  կրթություն ապահովելով մենք նպաստում ենք բանտերի և քրեակատարողական հիմնարկների  բացասական ազդեցության հնարավորինս նվազմանը, ապահովում ենք մասնագիտության ու կրթության միջև ուղիղ կապը և երրորդ մասով նպաստում ենք վերասոցիալականացման ու վերաինտեգրման գործընթացի հեշտացմանը: Համապատասխան օրենքը տալիս է «ի՞նչ» հարցի պատասխանը, բայց ինչպես հարցի վերաբեյալ չունենք որևէ իրավական կարգավորում, չունենք ոչ մի հիմնավորում, թե ինչպես ենք ապահովում նրանց շարունակական կրթությունը»: 

Արշակ Գասպարյանը նշում է, որ աշխարհում քրեակատարողական հիմնարկները որդեգրել են  կրթության կազմակերպման երկու ձև` կրթության իրավունքի իրացում ինչպես քրեակատարողական հիմնարկներում, այնպես էլ դրանցից դուրս:

«Հստակ ու տարբերվող պետք է լինի Աբովյան քրեակատարողական հիմնարկում ախշատող անձի մասնագիտական ու անձնային որակները չափող գործիքները»,-հավելեց Գասպարյանը:

Նա նշեց ևս մի քանի կարևորագույն խնդիր առնչվող ՔԿՀ-ներում կրթության իրավունքի իրացման հետ. լուծված չէ կրթական ծրագրերում կալանվորվածներին ներգրավվածության և կրթության շարունակության հարցերը, կիրառության մեջ չի դրվում հիմնարկից դուրս կրթություն ստանալու կամ ուսումնական տարբեր դասընթացների մասնակցելու և (կամ) շարունակելու հնարավորությունները (այդ թվում` հանրակրթություն, ԲՈՒՀ, մասնագիտական դասընթացներ, մասնավոր պարապմունքներ և այլն), դեռևս թույլ է համագործակցությունը ՔԿ հիմնարկի և հանրակրթական կամ այլ կրթական հստատությունների միջև:

Նրա խոսքով` հիմնարկը չի ունենում պատասխանատու մարմնի պատասխան գրություն՝ տվյալ սովորողի դասարանի, բնութագրի, կրթական կարիքների վերաբերյալ:

«Քրեակատարողական ծառայությունում բարեփոխման կարիք ունի կադրերի ընտրության մեխանիզմը։ Նման մեխանիզմն առավել քան կարևոր է հենց անչափահասների առումով և հենց նրանց պահման համար նախատեսված հիմնարկում անձին աշխատանքի ընդունելիս»,-հավելեց Գասպարյանը:

Արթուր Սաքունցն էլ նշեց, որ չպետք է դուրս մղել հանցանք գործած մարդուն կրթություն ստանալու իր իրավունքից. «Կրթության համակարգը հարկավոր է դարձնել մարդասիրական: Ազատազրկված մարդուն հնարավորություն չենք տալիս շարունակելու կյանքը ազատազրկվելուց հետո»:

Սաքունցի խոսքով` ՔԿՀ-ներում տարիներ շարունակ բաց մնացած թափուր տեղը պետք է լրացնել կրթությամբ:

«Օրվա ընթացքում զբաղմունքի հնարավորություն չունեն ազատազրկված անձինք: Կրթության հետ կապված որևէ մտահոգություն չի եղել մինչև հիմա, որովհետև պարզապես չկա կրթություն ՔԿՀ-ներում, չի կազմակերպվում: Պետք է կարևորել կրթության իրավունքը: Հարկավոր է հաշվի առնել ոչ թե սուբյեկտին՝ ով կատարել է հանցագործություն, այլ օբյեկտին՝ ով պետք է շարունակի կրթությունը»,-ասում է Սաքունցը:

Նա մատնանշեց նաև ՔԿՀ-ներում գրադարանների ֆոնդի թարմացման խնդիրը. «Չպետք է ՔԿՀ-ն դիտարկվի հին իրերի պահոց՝ ով ինչ չօգտագործվող իր ունի, ուղարկի հիմնարկ` որպես բարեգործություն»:

ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի համակարգող, վարչության պետ  Գոհար Սիմոնյանն էլ ասում է, որ ոլորտը շատ խնդիրներ ունի ու բազմաթիվ լուծումների կարիք:

«ՄԻՊ-ը ստանում է բողոքներ դատապարտյալների կրթության շարունակման վերաբերյալ: ՄԻՊ-ի ուշադրության տակ է գտնվում ազատազրկվածների աշխատանքի, կրթության և արտաքին աշխարհի հետ կապի իրավունքը»,- ընդգծեց Սիմոնյանը:

Գայանե Հովակիմյանն էլ  ասաց, որ առաջին խնդիրը, որ պետք է լուծել, այն է, որ կրթության դիսկուրսը պետք է բերել համակարգ և պետության ու հանրության ուշադրությունը բևեռել այս խնդիրների համատեղ լուծմանը:

«Ունենք անհատական ծրագրեր ԿԳՆ-ի կողմից հաստատված, որոնք իրագործելու ենք ոչ միայն Աբովյան քրեակատարողական հիմնարկում, այլև այլ համապատասխան վայրերում: Կրթությունը լուսավորչական դեր կատարելուց բացի, նաև գիտելիք է ու փորձ: Արմավիր քրեակատարողական հիմնարկում ներդրել ենք ոչ ֆորմալ շարունակական կրթության ծրագրեր: Մենք պարզեցինք նաև, որ Աբովյան քրեակատարողական հիմնարկում կանայք տարրական գիտելիքներ չունեն առողջության պահպանման մասին ու ներդրեցինք «Առողջ ապրելակերպ» դասընթացը»,-ասաց Հովակիմյանը:

ՀՀ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփի Սարգսյանն էլ ասաց, որ  Արդարադատության նախարարությունը նախաձեռնում է ունենալ 20-ամյա ռազմավարության ծրագիր:

«Մեր թիրախային կետերից է նաև կրթության ոլորտում համապատասխան բարեփումների իրականացումը, որպեսզի կարողնանանք ապահովել քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքի իրացումը»,- հավելեց Սարգսյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Տոտալ վերահսկողության չինական մոդել․ ինչպես կաշխատի Հայաստանում․ Դավիթ Սանդուխչյան
01.04.2020
13:59
Ազգային ժողովը երեկ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց, երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ինչով էին պայմանավորված օրենսդիր մարմնի շուտափույթ գործողությունները: Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս օրինագծով, որքանով է այն կիրառելի, ինչի մասին է խոսում միջազգային փորձը. այս և այլ հարցերի մասին Մեդիա կենտրոնը զրուցել է Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հետ:
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:
Արտակարգ դրության ժամանակ ոչ մի անձնական կյա՞նք. փորձագետների կարծիքներ
30.03.2020
16:00
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ