ԸՕ-ի չընդունման հնարավոր ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա
Հոկտեմբերի 30, 13:00

Հոկտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընտրական օրենսգրքի չընդունման քաղաքական հետևանքները և ընտրական գործընթացները տարածաշրջանում» թեմայով։

Բանախոսներն էին՝ քաղաքագետներ Էդգար Վարդանյանն ու Արմեն Բաղդասարյանը, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Հոկտեմբերի 22-ին ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում  չընդունեց  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ սա սաբոտաժ է, սակայն կառավարությունը պատրաստ է դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններին գնալ Ընտրական հին օրենսգրքով:

Արա Պապյանի կարծիքով՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի տապալումը ՀՀԿ-ի մկանների ցուցադրություն էր: Այդպիսով՝ ՀՀԿ-ն հայտ էր ներկայացնում ընդդիմություն լինելու հաջորդ ԱԺ-ում:

Էդգար Վարդանյանը ՀՀԿ-ի այդ քայլը ուժի ցուցադրություն համարեց: Նա նշեց նաև, որ հաջորդ ԱԺ-ում  ՙԻմ քայլը՚ դաշինքը պետք է ընդգրկի քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:

Վարդանյանի արտահայտած մտքին հակադարձեց Արմեն Բաղդասարյանը: Ըստ նրա՝ նման էկլեկտիկ ցուցակն արհեստական կլինի. Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր կուսակիցներով ներկայանա, որպեսզի հնարավոր լինի ընտրություն անել և ունենալ հասարակության բոլոր սեգմենտները ներկայացնող ԱԺ:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ