«ՀՀ-ում անհրաժեշտ են սոցիալական աջակցության համապարփակ ծրագրեր». մասնագետներ
30.10.2018
11:00
Գյումրիի «Երեխաների տան»-ը գտնվող լքված երկվորյակներին 2 օր առաջ այցելել է նրանց մայրը, ով խոստովանել է, որ ցանկանում է հետ վերադարձնել երեխաներին։

Այս մասին հոկտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած  քննարկմանը հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մագդա Արսենյանը:

Արսենյանի խոսքով, երբ տեղեկացել են այս դեպքի մասին, անմիջապես կապ են հաստատել համապատասխան մարմինների հետ, ձեռնարկել են բոլոր միջոցները սոցիալական համապարփակ աջակցություն հասցնելու համար։

«Երեխաների մայրը պատրաստ է համագործակցել մեզ հետ, ջանքեր ներդնել բարելավելու սոցիալական կարգավիճակը, ունենալ այնպիսի ապահով ու պաշտպանվածության զգացում, որ կարողանա փոխանցել իր բալիկներին»,- նշեց Արսենյանը:

Նա նշեց, որ մայրիկի հետ կաշխատեն՝ բարձրացնելու նրա մասնագիտական պատրաստվածությունը, որպեսզի աշխատաշուկայում լինի մրցունակ, ստեղծելու այնպիսի իրավիճակ, որ երեխաներն ապրեն իրենց կենսաբանական ընտանիքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։ Ավելի ուշ հայտնաբերված 18-ամյա միայնակ մայրը պաշտոնապես հրաժարվել էր փոքրիկներից սոցիալական վատ պայմանների հետևանքով:

Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց և բավականին բուռն քննարկվեց հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, որին հետևեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի այցը Գյումրու «Երեխաների տուն», որտեղ և տեղափոխել էին երկվորյակներին: Նախարարը տեղում ծանոթանացավ երկվորյակ տղաների առողջությանն ու դեպքի մանրամասներին:

«Ներկայումս մշակում ենք սոցիալական աջակցության համապարփակ ծրագրեր, որպեսզի կարողանանք օգնություն տրամադրել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը», - ասում է Մագդա Արսենյանը:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ մարզպետարանի համապատասխան կառույցը ջանք չի գործադրել այդ կնոջն ուղեկցել համապատասխան կազմակերպություններ:

«Մեր երկրում խնամակալության հանձնաժողովներն ամենևին պրոֆեսիոնալ չեն։ Այդ հանձնաժողովների գլխին կանգնած են  համայնքապետերը, որոնք ընտանիքի հետ աշխատանքի որևէ  մասնագիտական հմտություն չունեն»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, պետք է վերակազմակերպել այդ կառույցները, որպեսզի կարողանան աշխատել այնպիսի դեպքերում, երբ ընտանիքում տեղի է ունենում բռնություն։

Իրավապաշտպանն ասաց, որ պետք է մշակվի համապարփակ քաղաքականություն, մասնագետները վերապատրաստվեն, մասնագետները հասկանան, թե ինչ է աղքատությունը, բռնությունը։

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանն ասաց, որ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները Խորհրդային միության մնացուկն է, որը գուցե արդարացի, արդյունավետ աշխատում էր նախորդ համակարգի ժամանակ։

«Անկախությունից ի վեր դժվար հարցերի պատասխանատվությունը դրված է խնամակալության հանձնաժողովի վրա։ Պատվիրակելով  խնամակալության, հոգաբարձության մարմիններին, որոնց անդամները այդ նույն գյուղի բնակիչներն են, քաջատեղյակ են պրոբլեմից,  բայց հենց քաջատեղյակությունը խանգարում է  լինել օբյեկտիվ։ Դժվար է նույն համայնքում ապրող մարդկանց գործել օբյեկտիվ։ Երկրորդ գործոնը, որը լրջորեն խանգարում է, մարդկանց թվում է, թե սոցիալական խնդիրը հաց ու պանրի նման բան է, բոլորս գիտենք ինչ է դա, գիտենք լուծումները։ Ցավալիորեն սխալվում ենք»,- ասաց Միրա Անտոնյանը։

Նա նշեց, որ 20 տարին բավարար էր հասկանալու համար, որ շատ կարևոր հարցեր պատվիրակել է մի մարմնի, որն իրականում գոյություն չունի:

«Ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում ընտանեկան լուրջ հարցերը տալ հանձնաժողովային քննարկման։  Որոշումների լուծումը պետք է տեղափոխել մասնագիտական դաշտ։ Կարծես կառավարությունը գնում է այս ճանապարհով, որ պետք է սոցիալական ծառայությունների մատուցումն առանձնացնել ադմինիստրատիվ որոշումներից, դուրս գա նախարարարական, մարզպետական կառավարումներից։ Նախարարությունը քաղաքականությունը մշակող է, պետք է առանձնացնել սոցիալական ծառայությունների գործակալություն, որտեղ յուրաքանչյուր դեպքի համար կա կցված պրոֆեսիոնալ սոցիալական աշխատող»,-ընդգծեց Անտոնյանը։
Մագդա Արսենյանն էլ ասաց, որ արդեն իսկ քայլեր գործադրվում են։ Նա նշեց, որ պետք է ունենալ սոցիալական աջակցության համակարգ, որն իր մեջ միայն սոցիալական աջակցություն չի ներառում, մարդը պետք է վստահ լինի, որ բազմակողմ աջակցություն ստանալու հնարավորություն ունի:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մեր սոցիալական իմունիտետը, կարծես, բարձր չէ
13.08.2020
17:01
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի առցանց դիտումը և քննարկումը:

Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր
13.08.2020
16:57
Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Անդրիաս Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ «Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր» թեմայով:

Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում
11.08.2020
14:00
Մեդիա կենտրոնն այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, առցանց քննարկում կկազմակերպի՝ «Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում» թեմայով:
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...