«Բանակում մահվան դեպքերը իշխանության ուշադրության կենտրոնում չեն». իրավապաշտպաններ
23.10.2018
12:00
Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանին զարմացնում է, որ ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում տեղի ունեցող մահվան դեպքերը դեռ չեն հայտնվել իշխանության ուշադրության կենտրոնում:
Այս մասին նա ասաց հոկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

«Անձը մեկնում է բանակ՝ իր պարտքը կատարելու, և ծնողներին վերադարձնում են դիակները՝ ինքնասպանության որակումով»,-ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Նա հավելում է, որ հենց հեղափոխության ընթացքում բանակում տեղի են ունեցել մահվան դեպքեր, որոնք բոլորը որակված են որպես ինքնասպանություններ:

«Ամբողջ ժողովուրդը մասնակցել է հեղափոխությանը, և իրավացիորեն կարող է պահանջել բանակին առնչվող խնդիրների լուծում», - ասում է Ալեքսանյանը:

Նա նշում է, որ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին զինված ուժերում գրանցվել է 34 մահվան դեպք, որոնցից 9-ը որակվել է ինքնասպանություն:

«Ես գիտեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հետաքրքրված է բանակով, և նրա համար սա առաջնային խնդիրներից մեկն է: Բայց հիմա ես տեսա, որ այդ հարցը առաջնային խնդիր չի դարձել իշխանությունների համար: Ո՞նց կարող է 9 դեպք լինի էդ հեղափոխության և հետհեղափոխական ընթացքում, և վարչապետի ուշադրության կենտրոնում չլինի այդ հարցը: Որովհետև դա մարդու կյանքի իրավունքի հարց է», -ասում է Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պետք է այցելեր այն զորամասերը, որտեղ գրացվել են մահվան դեպքերը կամ հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանինքներին, սակայն իրեն, համենայն դեպս, նման դեպքեր հայտնի չեն․ «Ծնողներից մեկին  ընդունարանում ասել են՝ դու ավելի լավ ա գնա, կառավարության շենքի մոտ նախարարին բռնացրու»:

Բանակում տեղի ունեցած վերջին ու ամենամեծ աղմուկը բարձրացած դեպքերից մեկը գրանցվել է հոկտեմբերի 1-ին Մարտունիի զորամասերից մեկում: Երկու ամիս առաջ բանակ զորակոչված, բարձրագույն կրթությամբ Գևորգ Հարոյանը ընտանիքին շարունակ ահազանգել է նվաստացումների և ստորացման մասին, իսկ մահվան դեպքից հետո հարազատները դիմել նաև Նիկոլ Փաշինյանին: Ըստ հարազատների, տխուր ու ճնշված Գևորգը դեմքին կապտուկներ է ունեցել, հագին շապիկ չի եղել:

Նրա մորեղբայրը՝ Արմեն Բեգլարյանը, ով ներկա էր մամլո ասուլիսին, ասում է, բոլոր զինծառայողները կարող են վկայել, թե ինչ բարքեր են տիրել այդ զորամասում:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ ասում է, որ չի փոխվել քննչական մարմինների գործելաոճը բանակի գործերով: 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդարանական արտահեր ընտրություններ 2021
18.06.2021
19:56
Իրազեկման տեսանյութերը պատրաստվել են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ: Տեսանյութերում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: #VoteforArmenia #Elections2021 #ElectionsArmenia #InformedCitizen #osfarmenia #pjc
ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում
17.06.2021
19:00
Հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում և Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
Ընտրություններ Հայաստանում. Անդրադարձ նախընտրական արշավին և ընտրությունների օրվա կանխատեսումներին
17.06.2021
15:00
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը անց է կացնում նախընտրական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում հայաստանյան առաջատար քաղաքական վերլուծաբանների միջև՝ անդրադառնալով քարոզարշավին, լրատվամիջոցների գործունեությանը, քաղաքական լարվածությանը և երկրի այլ կարևոր զարգացումներին:

Փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում
16.06.2021
15:30
Մեդիա կենտրոնը հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին կազմակերպեց վեբինար փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում թեմայով, որի փորձագետ-հյուրն էր Մարիամ Ցիցիկաշվիլին (Georgia's Reforms Associates (GRASS), Վրաստան)։
Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում
15.06.2021
12:00
Հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանի հետ:
Թեման՝ «Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ