«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը ռիսկային քայլ կլինի». քաղաքագետներ
Հոկտեմբերի 4, 11:00

Հայաստանում ստեղծվել է քաղաքական  լարված իրավիճակ, որը հակում ունի ավելի լարվելու, որովհետև ակնհայտ է, որ հակահեղափոխական ուժերը սաստկացնում են իրենց դիմադրությունը, որովհետև  հասկանում են, որ կորցնելու շատ բան կա: Նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին  Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց փոփոխությունները Աժ կանոնակարգ օրենքում: Այդ փոփոխություններին արտահերթ նիստում կողմ քվեարկեցին ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները: Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաինյանի կոշտ դիրքորոշումը և հայտարարությունը այն մասին, որ ինքը` վարչապետի պաշտոնից հրաժարական կտա և վարչապետի այլ թեկնածու չառաջադրվելու պայմանում դեկտեմբերին Հայաստանում կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` հրաժարական տալու, և նոր վարչապետ   չառաջադրելու վերաբերյալ, շատ ռիսկային եմ համարում, որովհետև որևէ վստահություն չկա, որ մյուս ուժերը չեն առաջաադրի իրենց թեկնածությունը»,-ասաց Արա Պապյանը: 

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
Սոցիալական աշխատողի ինստիտուտ, կա՞, թե՞ չկա
«Արցախում ընտրությունները կկայանա՞ն ցանկացած եղանակի»
«Հեղափոխության հռչակած արժեքներն ու իրականությունը»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ