«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Այս տվյալները վեր են հանվել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը» 2018 թ. զեկույցի շրջանակում: Զեկույցը անդրադարձել է աշխարհում, այդ թվում` Հայաստանում բնակչության թվաքանակի և ծնելիության փոփոխության միտումներին, բնակչության վերարտադրողական նախընտրություններին:

Այս տարի զեկույցը վերնագրված է «Ընտրության ուժը․ վերարտադրողական իրավունքները և ժողովրդագրական անցումը»:

«Ծնունդների թիվը Հայաստանում շարունակում է նվազել: 2018 թ. առաջին եռամսյակում 1000 երեխա ավելի քիչ է ծնվել, քան 2017թ. նույն ժամանակահատվածում: Մահացության ցուցանիշը անցյալ տարվա համեմատ 1500-ով պակասել է: Ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծությունների թիվը գնալով աճում, իսկ ամուսնության տարիքը բարձրացել է»,-ասում է Աննա Հովհաննիսյանը:

Նա շեշտում է, որ ըստ ՄԱԿ-ի սանդղակի` Հայաստանը համարվում է ծերացող երկիր:

«Հայաստանում տարեցների թիվը կազմում է բնակչության 13 տոկոսը, իսկ ըստ ՄԱԿ-ի սանդղակի, 7 տոկոսից բարձր տարեցների թիվ ունեցող հասարակությունը համարվում է արդեն ծերացող: Մինչև 2050 թիվը կանխատեսվում է, որ Հայաստանում տարեցների թիվը կհասնի 22 տոկոսի»,-հավելում է Աննա Հովհաննիսյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն ասում է, որ աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակիցն ունի Նիգերը 6.6 գործակցով, ամենացածր՝ Չինաստանի նահանգներից մեկը, որտեղ գործակիցը 1.1 է:

Ըստ զեկույցի տվյալների` վերջին 150 տարվա ընթացքում և հատկապես 1960-ական թվականներից ի վեր, աշխարհի գրեթե բոլոր  երկրներում ծնելիության մակարդակը նվազել է: Նախկին իրավիճակի փոխարեն, երբ աշխարհի բոլոր երկրներում ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում էր հինգ և ավելի երեխա, այսօր 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող երկրների մեծամասնությունում կազմում է 2.5 կամ ցածր:

 «Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում ծնելիության  գումարային գործակիցը ցածր է պարզ վերարտադրության մակարդակից 2.1 երեխա` մեկ կնոջ հաշվով, որոշ դեպքերում ` ցածր է 1.5 –ից: Այս շարքում է նաև Հայաստանը: Հարավային Կովկասում իր անմիջական հարևանների համեմատությամբ, Հայաստանում ծնելիության գործակիցն ամենացածրն է»,-ասում է Ծովինար Հարությունյանը:

Նրա խոսքով` ծնելիության նվազումը թողնում է իր հետևանքները. բացասաբար է ազդում երկրի տնտեսության վրա, բնակչությանը տանում է ծերացման և բարձրացնում  է ազգային անվտանգության խնդիր:

Ծովինար Հարությունյանը շեշտում է, որ կառավարությունները վերարտադրությանը վերաբերող քաղաքականություններով պետք է կարողանան ապահովել մարդկանց սեփական ընտրությամբ ցանկալի թվով երեխաներ ունենալու հնարավորությունը:

«Որովհետև այն ահռելի ազդեցություն է  ունենալու երկրի ապագայի վրա: Հայաստանում երեխաների առավել ցանկալի թիվը 3-ն է, մինչդեռ ընտանիքները ունենում են 1-2-ը»,-հավելում է Ծովինար Հարությունյանը:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդարանական արտահեր ընտրություններ 2021
18.06.2021
19:56
Իրազեկման տեսանյութերը պատրաստվել են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ: Տեսանյութերում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: #VoteforArmenia #Elections2021 #ElectionsArmenia #InformedCitizen #osfarmenia #pjc
ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում
17.06.2021
19:00
Հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում և Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
Ընտրություններ Հայաստանում. Անդրադարձ նախընտրական արշավին և ընտրությունների օրվա կանխատեսումներին
17.06.2021
15:00
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը անց է կացնում նախընտրական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում հայաստանյան առաջատար քաղաքական վերլուծաբանների միջև՝ անդրադառնալով քարոզարշավին, լրատվամիջոցների գործունեությանը, քաղաքական լարվածությանը և երկրի այլ կարևոր զարգացումներին:

Փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում
16.06.2021
15:30
Մեդիա կենտրոնը հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին կազմակերպեց վեբինար փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում թեմայով, որի փորձագետ-հյուրն էր Մարիամ Ցիցիկաշվիլին (Georgia's Reforms Associates (GRASS), Վրաստան)։
Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում
15.06.2021
12:00
Հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանի հետ:
Թեման՝ «Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ