«Լևոն Գուլյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի մանրամասների մասին»
28.09.2018
11:00
Սեպտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Լևոն Գուլյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի մանրամասների մասին» թեմայով։

Բանախոս՝

Մարիամ Ղուլյան, փաստաբան

Արամ Կարախանյան, փաստաբան

Աշոտ Գուլյան, Լևոն Գուլյանի հայրը

Լիլիթ Գուլյան, Լևոն Գուլյանի քույրը

Լևոն Գուլյանը մահացել է 2007 թվականի մայիսին՝ ոստիկանական բաժանմունքում հարցաքննությունից հետո: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է փախուստի փորձ կատարելու ժամանակ՝ դուրս նետվելով ոստիկանության շենքի երկրորդ հարկի պատուհանից: Ղուլյանի հարազատներն ու իրավապաշտպանները, սակայն, ապացույցներ են ներկայացնում, որ նրան ստորացրել ու դաժան խոշտանգումների են ենթարկել ոստիկանական բաժանմունքում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 20-ի որոշմամբ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին: Լևոն Գուլյանի մահվան փաստով իրականացված հետաքննությունն ակնհայտորեն անբավարար է եղել և թողել է անպատասխան հարցեր, արդյունքում՝ չեն պարզվել հայցվորի որդու մահվան իրական հանգամանքները: Այսպիսի եզրահանգում է անում ՄԻԵԴ-ը։ Այդ հիմքով էլ դատարանը չի հիմնվել հետաքննության վերջում ձեռքբերված եզրակացության վրա:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ