Շանթ Հարութունյանի ազատ արձակման պահանջն ու հնարավոր զարգացումները
06.09.2018
12:00
Վերջին օրերին առավել ակտիվ սկսվեցին քննարկվել Շանթ Հարությունյանի ազատ արձակման պահանջների և հնարավոր զարգացումների մասին թեմանները, որոնք նոր թափ ստացան Շանթ Հարությունյանի որդու ՝ Շահեն Հարությունյանի ելույթից հետո։

Սեպտեմբերի 6-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ թեմայի առնչությամբ իրերնց տեսակետենրեը ներկայացրեցին ՝  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, իրավապաշտպան, Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը, և  Ազատ Քաղաքացի ՀԿ_ի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։

Արթուր Սաքունցի խոսքով  Շանթ Հարությունյանը դատապարտվել է իր քաղաքական գործունեության համար,և միանշանակ է, որ այդ ժամանակահատվածում Հարությունյանի նկատմամբ դատարանի կայացրած վճիռը անհիմն էր.

«Այն   ապացուցողական բազան,  որ ներկայացված էր,  ամողջությամբ հիմնված էր ոստիկանության ցուցմունքների վրա, և հիշեցնենք, որ 2008թ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևերով հստակ  արձանագրված էր,  որ միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա մեղադրանքի հիմնավորումը պետք է կասկածի տակ դնել»,-նշեց Սաքունցը և հավելելով,-«Հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Կա՛մ Շանթ Հարությունյանի նկատմամբ քրեական հետախուզում իրականացնելով,  կա՛մ ազատ արձակելով։ Հիմա իրավական գործընթացները անտեսվել են. Չկա՛ քաղաքական բացատրություն,որ Հարությունյանը քաղբանտարկյալ է, չկա՛ քաղաքական դիրքորոշում, որ նա  պետք է անպայման գտնվի բանտում, ընդհակառակը՝ կա՛ դիրքորոշում,  որ Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի»։

Բանախոսի  պնդմամբ  Շանթի գործով բոլոր պահանջները պետք է ուղղված լինեն իրավական  գործընթացների իրականացնող կառույցներին։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը  կարծիքով Շանթ Հարությունյանի ձերբակալման պահից սկսած մինչև դատավարություն հասարակական և քաղաքական գործիչները, անգամ դրսի իրավապաշտպանական կառույցները միշտ էլ հայտարարել են, որ գործը քաղաքական բնույթ է կրում, և  Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է.

«Սա նորություն չէ։ Բոլորիս հայտնի է, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների քրեական գործը սկսվեց իրենց կազմակերպած երթից,որի հետևանքով  բացահայտ բախում առաջացավ ոստիկանական ուժերի, ինչպես նաև  քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։ Ըստ էության Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները սադրանքի զոհ դարձան»։

Հարությունյանի խոսքով  Հայաստանում տեղի ունեցած մայիսյան հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը հստակ ցուցում էր այն մասին, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չեն լինելու.

«Բայց քաղբանտարկյալներ չունենալ չի նշանակում բանալին վերցնել, խցի դուռը բացել և քաղբանտարկյալին ասել գնա տուն։ Քաղբանտարկյալներ չունենալ նշանակում է վերանայել բոլոր քաղբանտարկյալների գործերը , արդարացնել նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական հետապնդման հետևանքով»,-ընդգծեց Հարությունյանն ու ավելացնելով,- «Բոլոր քաղբանտարկյալները համաձայնեցին գրել համապատասխան դիմում և հեշտորեն ազատ արձակվեցին, սակայն  Շանթ Հարությունյանը հրաժարվում է գրել նման դիմում և դա նրա իրավունքն  է։ Նա պնդում է, որ չպետք է նման դիմում գրի որովհետև առանց դիմում գրելու են նրան դատել, թող առանց դիմումի էլ ազատ արձակվեն»։

Իրավապաշտպանի խոսքով այս գործում թերացել են բոլոր այն մարմինները,  որոնք վարչապետի հայտարարությունից հետո պետք է զբաղվեին այս հարցով և գուցե 2 ամիս առաջ գործն արդեն փակված լիներ։  «Այն դատախազության, օմբուդսմենի գրասենյակի, և արդարատության թերացումն է, քանի որ գնդակը գտնվում է դատախազության և արդարատատության դաշտում,  և նրանք պետք է գտնեն իրավական լուծումը»,- նշեց Հարությունյանը։

Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց դատախազության շենքի դիմաց նախաձեռնված բողոքի ակցիայի պահանջնը Շանթ Հարությունյանի ազատ արձակելն է։ Խուրշուդյանի կարծիքով  կա առաջարկ, սակայն չկա հասարակական ճնշում՝ այս  գործին առավել արագ ընթացք տալու.

«Պետք է նշել, որ այնուամենայնիվ դատախազության գործունեությունը գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության տակ։ Եթե կա քաղաքական կամք, որը հնչեցրել է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, ուրեմն գործադիրը պետք է հասնի գործի լուծմաննն ուղղված հնարավոր քայլերի վերահսկողությանը»։

Խուրշուդյան նշեց նաև․«Շանթը արժեքների հեղափոխությունն էր ցանկանում անել , որը կանխվեց սադրանքներով և ճնշումներով։ Եթե հնարավորություն կա նրան ազատելու, ինչու դա պետք է տեղի չունենա հիմա, այլ 1 տարի հետո։ Ես կարծում եմ, որ նրա մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին պարտադիր է, և  օր առաջ նա պետք է ազատ արձակվի։ Ինքը Հայաստանի ինքնիշխանության համար պայքարող քաղաքական գործիչ է, և իրեն պետք է ընձեռնվի այդ հնարավորությունը՝ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին»։

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ»
29.01.2020
11:00
Հունվարի 29, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի մամուլի ասուլիսը «Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ» թեմայով:

Ասուլիսին Լարիսա Մինասյանը հանդես կգա հայտարարությամբ, որից հետո կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ