Հայ-ռուսական հարաբերություններ․ ճգնաժամ, թե՞ նոր հնարավորություն
22.08.2018
11:00
Հայ-ռուսական հարաբերությունները բնականոն զարգանման ընթացքում են, օգոստոսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը։

Վերջինս կարծիք հայտնեց, որ Հայաստանում իշխանության որակի փոփոխությունով պայմանավորված փոխվելու է նաև հայ-ռուսական հարաբերությունների որակը։

«Ռուսաստանի համար մի փոքր անսովոր է այս վիճակը, դրա համար էլ որոշակի դժգոհություն կա։ Նրանք սովոր էին, որ 8-րդ աստիճանի մի պաշտոնյա կեսբերան մի բան էր ասում, և Հայաստանում անմիջապես դա կատարում էին»։

Անդրադառնալով Արցախյան խնդրում  Ռուսաստանի` Հայաստանի համար հնարավոր բացասական դերակատարությանը` Արա Պապյանը նշեց.

«Այն ժամանակ, երբ Հայաստանը  «կզած» էր Ռուսաստանի առաջ, մենք 2016-ին պատերազմ ունեցանք: Հետևաբար Հայաստանի դիրքը կապ չունի: Եթե Ռուսաստանն ուզում է հրահրել պատերազմ, հրահրվում է: ՌԴ քաղաքականությունը բնորոշվում ու որոշվում է իր շահերով: Իսկ Ղարաբաղյան հակամարտության մեջ ՌԴ-ի շահն է այն, որ այդ հակամարտությունը հնարավորինս երկար մնա առկա վիճակում: Սա գործիք է երկու երկրների վրա որպես ճնշում օգտագործելու: Ռուսաստանը կարող է հրահրել պատերազմ ՝ ելնելով ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերից, բայց դա մեր դիրքի հետ կապ չունի: Չմոռանանք, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են ավելի սերտացման ճանապարհին»:
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր հերթին թեմայի հետ կապված կարծիք հայտնեց, որ 20 տարի ՌԴ-ն աշխատել է ՀՀ-ի հետ մեկ այլ քաղաքականությամբ, Լավրովն ու Պուտինը 20 տարի տեսել են հայ իշխանավորին, որն անգրագետ է, պատրաստ է հանձնել հայ ժողովրդի շահերը, իսկ հիմա եկան նոր երիտասարդ ուժեր, որոնք այդ տարբերակով չեն մտածում։
«Նորմալ է, կմարսեն, ժամանակ է պետք տալ»,- ասաց նա։
Խոսելով Արցախյան խնդրում Ռուսաստանի դերի մասին՝ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պարտավոր է Ռուսաստանին բացատրել սցենարները․ «Պետք է բացատրենք, որ եթե արանքից դուրս են գալիս Հայաստանն ու Ղարաբաղը, ինչ է սպասվում Ռուսաստանին: Ակնհայտ է, որ այդ դեպքում թուրք- ադրբեջանական ալյանսը կհանի այս տարածաշրջանից Ռուսաստանին վերջնականապես: Ուրեմն Ռուսաստանն էլ գինը պետք է իմանա: Վստահ եմ՝ երբեք ՌԴ-ն չի գնա նրան, որ մեկը հաղթի, մյուսը պարտվի Ղարաբաղի հարցում»:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30․ 2020 թ․
Մրցանակային ֆոնդը՝ 1500 եվրո


«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...