«Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի մեկնարկը 2019-2020 թթ.
22.08.2018
12:00
Օգոստոսի 22-ին «Մեդիա կենտրոնում» հայտարարվեց բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունելության մեկնարկը 2019-2020 ուսումնական տարվա համար։

Ասուլիսի բանախոսներն էին Երևանում բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը և Երևանում բրիտանական դեսպանատան Քաղաքական հարցերի պատասխանատու Մարիամ Բաղդասարյանը:

«Չիվնինգը» Միացյալ թագավորության միջազգային կրթաթոշակային ծրագիր է, որը առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մեկամյա անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական ցանկացած համալսարանում, ցանկացած ոլորտում:

2019-2020 ուսումնական տարվա դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թ. նոյեմբերի 6-ն է:

Էլիսոն Չիքն ասում է, որ «Չիվնինգը» կարևոր գործիք է հայ-բրիտնական հարաբերությունների և այդ հարաբերությունները խորացնելու առումով:

«Այն կարևոր է ուսանողների համար, ովքեր մեկնելու են Միացյալ թագավորություն ծանոթանալու Միացյալ թագավորության մշակույթին, այն կարևոր է նաև այն առումով, որ ուսանողներին հնարավորություն է ընձեռում փորձի փոխանակում կատարելու, «Չիվնինգ» համայնքի հետ ծանոթանալու և Միացյալ թագավորությունում Հայաստանի դեսպանը լինելու համար»,-ասում է Էլիսոն Չիքը:

Ուսումնառության ավարտից հետո պահանջվում է, որ ուսանողները վերադառնան Հայաստան և 2 տարի ապրեն, աշխատեն Հայաստանում:

Ըստ Էլիսոն Չիքի` «Չիվնինգի» պատմությունը հայ-բրիտանական հարաբերություններում գերազանց  է և ավելի քան 150 ուսանող օգտվել է այս կրթաթոշակից, որոնց մեջ կան ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բարձաստիճան պաշտոնյաներ, լրագրության ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային գործակալություններում աշխատողներ և ձեռներեցներ:

Այս տարի կրթաթոշակը հասանելի կլինի 8 հայ ուսանողի համար, որոնք կմեկնեն ուսանելու Միացյալ թագավորությունում:

Մարիամ Բաղդասարյանն ասում է, որ  1983 թվականին հիմնադրված «Չիվնինգ կրթաթոշակային ծրագիրը հասանելի է աշխարհի ավելի քան 150 երկրներում:

«Չիվնինգ» համայնքը այսօր կազմում է շուրջ 50 հազար շրջանավարտ:

«Կրթաթոշակին արժանանալու համար հավակնորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի, ուսումնառության ավարտից հետո 2 տարի պետք է պարտավորվի ապրել և աշխատել Հայաստանում: Պետք է ունենա 2 տարվա աշխատանքային փորձ, կամավորական աշխատանքը նույնպես հաշվի է առնվում: Պետք է մինչև 2019 թվականի հուլիս ամիսը համապատասխան լեզվի իմացության վկայականով հավաստի անգլերեն լեզվի իմացության փաստը և Միացյալ թագավորության համալսարաններից որևէ մեկից ունենա առաջարկ»,-մանրամասնեց Բաղդասարյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վատ խաղաղություն կամ լավ պատերազմ. ո՞րն է Արցախյան խնդրի լուծումը
23.10.2020
14:00
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում անցկացրեց «Վատ խաղաղություն կամ լավ պատերազմ. ո՞րն է Արցախյան խնդրի լուծումը» թեմայով:
Հումանիտար աղետ․արցախցիների կրթության իրավունքի ոտնահարումը
23.10.2020
11:00
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Հումանիտար աղետ․արցախցիների կրթության իրավունքի ոտնահարումը» թեմայով։
Բանախոսներն էին՝
- Սերոբ Խաչատրյան՝ կրթության փորձագետ
- Լուսինե Խառատյան՝ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ
- Օքսաննա Ենգիբարյան՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, կազմակերպիչ
- Քնարիկ Ներսիսյան՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոցի գեղարվեստի ղեկավար
Վեբինար «Ամեն ինչ լավ կլինի. մենք միասին ենք» - 2
22.10.2020
18:00
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց վեբինար՝ պատերազմի թողած հոգեբանական վերքերի, դրանք հաղթահարելու մասին։
Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում
21.10.2020
12:00
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով:
Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը
17.10.2020
13:00
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ:

Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...