Միասնական ցուցակի իրենց առաջարկն իրականություն չդարձավ սխալ մոտեցման պատճառով, այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հեղափոխության ցուցակը կվերածվի միջկուսակցական տարբեր ցուցակների։ «Ժառանգությունն» ակնկալում է ազատ և արդար ընտրություններ»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններին։ Ասուլիսից մի քանի ժամ հետո «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում որոշվեց Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանին։
Անդրադառնալով օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ «Ժառանգության» հիմնադիրը նշեց․
«Փոխանակ վարչապետի հեռահար նպատակները ներկայացնելու, նա ավելի շատ պատասխանում էր այս կամ այն քննադատությանը։ Եղել են առաջարկներ, որոնք հիմա քննարկվում են շատ ազատորեն, և չեմ կարծում, թե ազատ խոսքի որևէ սահմանափակում կա։ Եթե դա լինի, մենք առաջինը կդատապարտենք դա։ Ներկա դրությամբ բոլորն էլ ներկայացնում են իրենց մոտեցումները։ Ուշագրավ է այն, որ բոլոր նրանք, ովքեր երկար տարիներ սահմանափակել են քաղաքացու, լրագրողի՝ տեղեկացնելու իրավունքը, գողացել են ընտրություններ, կատարել այլ հանցագործություններ, հիմա անում են նման հայտարարություններ։ Կարելի է քննադատել, կարելի է թույլ կետեր գտնել, բայց առայժմ ազատ խոսքը շատ առողջ է»։
Պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նրա վերադարձի մեջ քաղաքական վտանգ չկա:
«Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ուզում է, որտեղ արժանի է՝ լինի քաղաքականություն, թե բանտ, թե ուրիշ տեղ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]էլ․փոստին:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...