«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:


Հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել նաև մեդիա դաշտում: Եվ այդ մասին հուլիսի  25-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Մեդիա- նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ» թեմայով քննարկմանը խոսեցին ռեժիսոր Արա Շիրինյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:  

Ըստ Արա Շիրինյանի՝ երկրում իրավիճակը, միանշանակ, փոխվել է, մամուլում չի փոխվել, հասարակական ընկալումների մեջ մամուլի դերի մասին այս պահից սկսած փոխվում է. «Մեր հասարակությունը, կարծում եմ, նոր պահանջ է դնում մամուլի նկատմամբ՝ ավելի որակյալ, ավելի մասնագիտական, ավելի կոմպետենտ մամուլ»:

Աշոտ Մելիքյանի կարծիքով Հայաստանում իրավիճակ է փոխվել և մինչև մարտի 23-ը դժվար էր պատկերացնել, որ երկրի առաջին դեմքն ուղիղ եթերով կպատմեր իր աշխատանքային օրվա, որոշումների մասին: Իսկ նախկինում ճիշտ հակառակն էր՝ երկրի ղեկավարը շփվում էր ընտրյալ ԶԼՄ-ների հետ, որոնք իրենց շատ շոյված էին զգում դրանից, փոխանակ մասնագիտական պատվախնդրությամբ նկատեին, որ դա աշխատաոճ չէ։

Աննա Փամբուխչյանը նշեց, որ նախկինում ինքնագրաքննությունն ավելի զգալի էր, երբ սոցիալական ցանցում որևէ բան գրելուց առաջ երկար էին մտածում, իսկ հիմա ազատ արտահայտվում են։ Ըստ նրա՝ դա և՛ դրական է ազատ երկրի համար, և՛ բացասական, որովհետև նեգատիվ կոնտենտ կա՝ վիրավորանքներ և այլն։ Եվրոպական երկրներում, Արևմուտքում, ըստ բանախոսի,  Ֆեյսբուքը դա ավտոմատ կֆիլտրեր, իսկ հայերենի դեպքում դա բավականին դժվար է:

«Բայց միաժամանակ ես չեմ կարծում, որ կա այն աստիճան ատելության քարոզչություն, ինչպիսին փորձվում է ներկայացնել»,-ասում է Փամբուխչյանը:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝  հետհեղափոխական Հայաստանի մեդիա ոլորտում ճգնաժամ է. «Խոսքն ուժ ունի, եթե հայտարարում ես հանրայնորեն, որ տեղեկատվական պատերազմ է գնում, դու հայտարարում ես, որ դա ճգնաժամ է»։

Արթուր Սաքունցը նկատեց, թե բոլորս կարիք ունենք հարմարվելու ազատությանը, ազատ խոսքին:  Նա տարօրինակ է համարում ԶԼՄ-ների ութ ղեկավարների հայտարարությունը. «Հիմա չգիտեմ՝ ինչու են աղմկում։ Սովորեք, պարոնայք, տիկնայք, աշխատել ազատության պայմաններում»։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ