Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, «Հաշմանդամություն և ներառականություն» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանը և Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը:

Բանախոսները համաձայնեցին, որ հաշմանդամություն ունեցող անձնաց ընտրական իրավունքները սահմանափակ են, հաճախ՝ խախտված:

«Եթե ընտրությունները մատչելի չեն, ապա դրանք արդար համարվել չեն կարող»,- ասաց Մուշեղ Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ խտրական վերաբերմունքը չի կարող արդարացվել եւ անտեսվել ընտրական քաղաքականություն մշակող մարմինների կողմից:

Արմեն Ալավերդյանը նկատեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները խախտված են ոչ միայն ընտրելու գործընթացի ժամանակ, այլ նաև նախընտրական շրջանում, երբ խուլ մարդիկ այդպես էլ չեն կարողանում հասկանալ՝ ինչի՞ մասին են խոսում հեռուստատեսությամբ պատգամավորության թեկնածուները:

Հերիքնազ Տիգրանյանը  գտնում է, որ նոր ԸՕ-ն թեև փորձում է համապատասխանեցվել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու լիարժեք իրավունքին, սակայն օրենսդրական բացերը, ինչպես նաև ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս խնդիրը լիարժեք լուծել:

Արմեն Ալավերդյանը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները բնորոշող խորհրդանիշ, մատնացույց արեց ԿԸՀ շենքը, որը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց  համար. «Շատ ամոթ է, որ շենքն այդ վիճակում է: Այնտեղ բավարար տարածք կա, որպեսզի թեքահարթակ կառուցվի: Այ դրանից հետո հնարավոր կլինի խոսել համագործակցության եւ հավասար մասնակցության մասին»:

Մամլո ասուլիսի շարունակությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել
30.11.2021
14:00
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Թեման՝ «Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել»:
Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից
29.11.2021
13:00
Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Թեման՝ «Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից»:
Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը
26.11.2021
16:00
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը» թեմայով:
էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում
26.11.2021
11:00
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում» թեմայով:
Բանախոսներ՝
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
Նազելի Վարդանյան, փաստաբան, բնապահպան,
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը
24.11.2021
14:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ՝ «Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ