«Մարտի 1-ի» բացահայտման նոր սկիզբ․ քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը
05.07.2018
11:00
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:

Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:

Հուլիսի 5-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Մարտի 1-ի» բացահայտման նոր սկիզբ․ քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով քննարկամն հրավիրված բանախոսները նշեցին, որ մի քանի ամսի առաջ ոչ ոք չէր հավատում,  որ նման օր կգա ու ռեալ հնարավորություն կստեղծվի «մարտի 1-ի» հանցագործության մեղավորներին պատժելու։

Քննարկամն բանախոս Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ Մարտի մեկի գործով նոր որակի զարգացումներ են տեղի ունենում: Նրա խոսքով, մինչեւ հիմա գործի շրջանակներում, եթե տեղի էին ունենում հարցաքննություններ, ապա տեղի էր ունենում սպանությունների բացահայտման, գույքի ոչնչացման, պետության վնաս հասցնելու ուղղություններով: Նոր որակի իմաստն այն է, որ այդ ամենը, ինչ տեղի է ունեցել՝ ընտրություների կեղծիքներ, մարդկանց ձերբակալություններ, մարդկանց խեղանդամ դրաձնել, տեղի են ունեցել իշխանությունը զավթելու համար: Անգամ 10 սպանությունները, բոլոր ոճրագործությունները միջոց են եղել իշխանությունը զավթելու համար»,-հայտարարեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ հիմա հույս է բացվել ամբողջական բացահայտելու «Մարտի 1-ի» գործը:

«ՀՔԾ-ի հայտարարության մեջ եւ պաշտպանության նախկին նախարարին վերաբերող հայտարարությունում ձեւակերպված է որպես սահմանադրական կարգի բռնի զավթում»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Բանախոսը նաև շեշտեց, որ Մարտի մեկի բացահայտումը կարևոր է ոչ միայն իրավական տեսանկյունից․ «Սա քաղաքացիների ազատագրում է, էլ մարդկանց մեկ զանգի միջոցով խոշտանգումների ենթարկել հնարավոր չի լինի»,- նշեց Արամ Մանուկյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ այսօր կրկնակի կարևորվում է Սահմանադրության օրը, որովհետև առաջին քայլն արված է սահմանադրական կարգի վերականգնման առումով։

«Սա շատ կարևոր քայլ էր ՀՔԾ-ի կողմից։ Երբ խոսում ենք բացահայտման մասին, մի քիչ տարօրինակ է, որովհետև բոլորիս աչքի առաջ է եղել, ի՞նչը բացահայտենք՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն, այն ժամանակվա գործողություննե՞րը, այն բոլոր մարդկանց, որոնք հետապնդումների, ապօրինի ազատազրկման, բռնությունների՞ ենթարկվեցին։  Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հետապնդումների են ենթարկվել այդ ընթացքում, չխուսափեն իրենց պատմությունները ՀՔԾ-ին պատմելուց»,- հայտարարեց Ա. Սաքունցը։

Հրապարակախոս, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանն էլ նշեց, որ այդ օրերին տեղի ունեցած 10 սպանությունները եղել են մեծ հանցագործության վերջնարդյունքը.

«Այս ամեն ինչը պետք է դիտարկել՝ որպես ոչ միայն  պետության, ազգի, այլև՝ մարդկության դեմ գործված հանցագործություն։

Երբ ասում ենք՝ այսօր բացվել է այս գործը, ես առանձնապես լավատես չեմ այս ամեն ինչում, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ, այս գործի գլխավոր անձը Ռոբերտ Քոչարյանն է։ Ընդհանրապես ասում են, որ աստիճանները վերևից են մաքրում, ոչ թե ներքևից են մաքրելով բարձրանում։

Ես հույս ունեմ, որ այս գործը, որ սկսվել է, շատ ճշգրիտ ավարտ կունենա, հակառակ դեպքում՝ ինձ չի հետաքրքրում՝ գնդապետ էսինչյանին կամ կապիտան էսինչյանին կդատե՞ն, թե՞ ոչ։ Եթե ամբողջը չի բացահայտվելու, ես նույնիսկ կարող է՝ ինչ-որ մի պահի սկսեմ պաշտպանել այդ մարդկանց՝ համարելով նրանց նույն համակարգի զոհ»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ