Լույս է ընծայվել «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությունը
02.07.2018
12:00
Արդեն լույս ընծայված «Որբաքաղաքը» գրքի հայերեն լրամշակված հրատարակությունը ներկայացնում է Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրիի) նախկին ցարական ռազմական պոստերի՝ Կազաչիի, Սևերսկիի և Պոլիգոնի զորանոցներում տեղակայված որբանոցների 1919-1931 թթ. պատմությունը։

Հուլիսի 2-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությանը անդրադարձան հայերեն լրամշակված և բարեփոխված հրատարակության ընդհանուր խմբագիր Ռուզաննա Գրիգորյանը և Հովհաննիսյան ինստիտուտի նախագահ, գրքի ներածության հեղինակ Վարդան Ազատյանը:

Ամերիկահայ արվեստի/մշակույթի պատմաբան Նորա Ներսեսյանի այս մեծածավալ աշխատությունը անգլերեն հրատարակվել է 2016 թվականին: Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը 2017-ին հանձն առավ հայերեն թարգմանության խմբագրման և գրքի հրատարակման աշխատանքները:

Որբանոցների պատմության այս բացառիկ նմուշը՝ անտիպ և տպագիր, տեղական և միջազգային հրատարկությունների, հոդվածների, հետազոտությունների, զեկուցագրերի, հուշագրությունների, լուսանկարների, բնագրային և արխիվային նյութերի հետ աշխատանքի իր ծավալով, ոչ միայն ընթերցողին տարբեր կողմերից հասու է դարձնում տասնյակ հազարավոր որբերի պատմությունները, այլև լույս է սփռում այդ շրջանի պատմական և քաղաքական այն անցքերի վրա, որոնց բովում մեծանում, դաստիարակվում և կրթվում էին որբերը։ «Որբաքաղաքը» մի յուրահատուկ դիտակետ է՝ հասկանալու այդ շրջանի դաշնակցական, խորհրդային և ամերիկյան քաղաքականությունները, դրանց հակասություններն ու փոփոխվող նրբերանգները։

«Մեր ինստիտուտում հրատարակված գրքերի ուղղվածությունը ներկայի պատմաքննական ուսումնասիրություն իրականցնելը և, միաժամանակ, տեսաբանական և փիլիսոփայական հետազոտությունների զարկ տալն է։ Մոտավորապես 2 տարի է պահանջվել գրքի թարգմանությունը խմբագրելու, բարեփոխելու համար։ Ընդհանուր տպաքանակը 350 է, որոնցից վաճառքի կհանվեն 200-250-ը»,- ասում է Վարդան Ազատյանը։

Նա նշում է, որ «Որբաքաղաքը»  այն անունն է, որը գլխավորապես ամերիկյան լրատվամիջոցները տալիս էին որբանոցների այն համակարգին, որը գործում էր նախկին Ալեքսանդրապոլում։ Այդ համակարգն իր մեծության պատճառով դիտարկվել է որպես քաղաք։

Ռուզաննա Գրիգորյանն ասում է, որ բուն գիրքը կազմված է 12 գլուխներից, յուրաքանչյուրում կից փաստաթղթեր, մինչ այժմ չհրատարակված լուսանկարներ:

«Գրքի վերջում ներկայացված է մոտ 13 հազար որբերի անուններով ցուցակ: Ընգրկված է նաև «Անանուն նպաստամատույց աշխատակցուհու օրագիրը», որը անփոփոխ և ամբողջովին հրատարակված է մի ամերիկացի կնոջ օրագրից, ով որբախնամ գործունեություն էր իրականացնում և պատմում է Վրաստան, Հայաստան իր ճամփորդության մասին»,-ասում է Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի` գիրքն արժեքավոր է նրանով, որ Նորա Ներսեսյանը օգտվել է ամենատարբեր աղբյուրներից՝ հայերենով գրված բազմատեսակ հետազոտություններից, ամերիկյան նյութերից, ինչպես նաև որբերի, որբանոցներում աշխատած անձանց անձնական հուշագրություններից, արխիվներից, միջազգային մամուլից և այլն։

«Գրքի բովանդակությունը մի այնպիսի շրջադարձային փուլի մասին է, որն անմիջականորեն վերաբերում է բոլորիս։ Գրքում առկա հազարավոր որբերի ցանկով բազմաթիվ մարդիկ տարբեր առիթներով գտել են իրենց նախնիներին և բացահայտել իրենց անձական պատմությունը»,-ասում է Գրիգորյանը:

Վարդան Ազատյանն ասում է, որ այս գիրքը հատկապես հետաքրքրական ու կարևոր է նաև նրանով, որ գրողը անաչառ և անկողմնակալ կերպով հենց որբանոցի պատմության շնորհիվ վերաբացահայտում է այդ շրջանի քաղաքական պատմությունը։

«Նորա Ներսիսյանը չի ունեցել այս կամ այն քաղաքական ուժի շահերը պաշտպանելու միտում, այլ փորձել է կանգնել որբի կողքին և ցույց տալ, թե ինչ հանգամանքների ու իրադարձությունների միջով է անցել որբը այդ ուժային կողմերի հարաբերությունների ներսում։ Սա իմ կարծիքով շատ համարձակ և միաժամանակ վտանգավոր քայլ է: Այս գիրքը բացահայտում է մեր նորագույն պատմության և մեր ինքնության որբական բնույթը, այսինքն՝ թե ինչ աստիճանի կարևորություն է ունեցել ծնողազրկության փորձառությունը հայերի արդի ինքնության կայացման գործում»,- ասում է Վարդան Ազատյանը:

Նա ընդգծում է, որ գիրքը թույլ է տալիս տարբերակված մոտեցում ցուցեբերել նաև մեր խորհրդային անցյալի հանդեպ։

Ասուլիսի վերջում բանախոսները նշեցին, որ երկու շաբաթ անց տեղի կունենա «Որբաքաղաքը» գրքի շնորհանդես-վաճառքը, իսկ սույն թվականի հոկտեմբերին կկայանա հանդիպում գրքի հեղինակի հետ:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ