Հայ-թուրքական հարաբերությունների թունելի վերջում լույս չի երևում
26.06.2018
13:30
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխանությունը պահպանում է ինչպես խորհրդարանում, այնպես էլ նախագահի կարգավիճակում։

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետոհայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» թեմայի շուրջ քննարկման ժամանակ բանախոսները նշեցին, որ Թուրքիայի հետ կապված ակտիվ քննարկումները Հայաստանում անհրաժեշտ են, քանի որ Թուրքիան Հայաստանին հարևան լինելուց բացի նաև տարածաշրջանային գերտերություն է, ուստի այդ երկրի ներքաղաքական զարգացումներին չհետևելն առնվազն  անտրամաբանական է։«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նշում է, որ Հայաստանի համար ամենակարևոր պետություններն են հարևաններ Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:

«Մենք պետք է տիրապետենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչի մաս է հանդիսանում նաև Թուրքիան: Հետևելը Թուրքիային, թե ինչ է կատարվում այնտեղ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, ազգային տեսանկյուններից, մեզ համար պարտավորություն է և պետք է դառնահամապատասխան պետական մարմինների ուղղակի ամենօրյա աշխատանք»,- ասում է Թևան Պողոսյանը:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավի) արտաքին քաղաքականության բաժնի հետազոտող  Դիանա Յայլոյանը նշում է, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել արտակարգ իրավիճակում, որը ներկայացվել է երկրում 2016 թ. հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո և շարունակվում է մինչ այսօր:

«Թուրքիայում մոնիթորինգ անցկացնող միջազգային կառույցները (ODIHR EOM և այլ միջազգային կազմակերպություններ) նախքան ընտրությունները նշել էին, որ արտակարգ դրությունը խոչընդոտներ է ստեղծում երկրում վստահելի ընտրական գործընթաց անցկացնելու համար: Չնայած դրան, ընտրողների մասնակցությունը շատ բարձր էր ինչպես Թուրքիայում (87%), այնպես էլ արտերկրում (2015-ի նոյեմբերի ընտրություններին մասնակցել է 250,000 հոգի, այս հունիսին՝ 1.5 միլիոն), ինչը ցույց է տալիս հունիս ամսվա ընտրությունների կարևոր նշանակությունը քաղաքացիների համար»,- նշում է Դիանա Յայլոյանը:

ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, կայացած ընտրությունների համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություների հեռանկարներին, նշում է, որ Էրդողանի և Թուրքիայում իշխող ուժի՝ նախընտրական շրջանում և առհասարակ որդեգրած հռետորաբանության պարագայում դժվար է դրական միտումներ սպասել։

«Այն, որ նա իշխանության է եկել նման հռետորաբանությամբ, ինձ թվում է՝ շատ դրական միտումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում դժվար է: Դժվար է պատկերացնել նաև Թուրքիայի հնարավոր կառուցողական դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից»,- ասում է Խառատյանը։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշում է, որ 1991թ․-ից սկսած ունենք կարևոր կարմիր գծեր, որոնք երբևէ չենք անցնում։

«Դրանք սկզբունքային դիրքորոշումներն են կապված և՛ Արցախի, և՛ Հայոց ցեղասպանության փաստի հետ, և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու։  Ես վստահ եմ, որ ապագայում էլ այդ կարմիր գծերը պահպանվելու են»,- համոզմունք է հայտնում թուրքագետը՝ ավելացնելով, որ վստահ է նաև, որ վերջին տասնամյակներում հայ-թուրքական հարաբերությունների կառուցման փորձերի ընթացքում թույլ տրված սխալները դաս կլինեն դիվանագետների ու պետության ղեկավարների համար։

Դիանա Յալոյանը, խոսելով Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգի մասին, ավելացնում է, որ այն շատ հագեցած է․

«Այսօրվա թուրքական արտաքին քաղաքականությունը ունի շատ երկար ցանկ, որի առաջին հորիզոնականներում էն գտնվում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխությունները և քրդական հարցը: Որոշ թուրք փորձագետների կարծիքով՝ անցյալում Թուրքիայի չներգրավվածությունը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ձևափոխումների մեջ սահմանափակում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և մեկուսացրել է նրան»:

Փորձագետը նաև կարծիք է հայտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը պետական մակարդակով կարճ ժամանակահատվածում քիչ հավանական է:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել
30.11.2021
14:00
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Թեման՝ «Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել»:
Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից
29.11.2021
13:00
Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Թեման՝ «Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից»:
Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը
26.11.2021
16:00
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը» թեմայով:
էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում
26.11.2021
11:00
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում» թեմայով:
Բանախոսներ՝
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
Նազելի Վարդանյան, փաստաբան, բնապահպան,
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը
24.11.2021
14:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ՝ «Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ