«Թավշյա հեղափոխությունը Թուրքիայում մեծ հույսեր ներշնչեց». Իթիր Էրհարթ
21.06.2018
14:00
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեզ շատ մեծ հույսեր ներշնչեց, որովհետև մենք էլ երկար տարիներ ունենք նույն իշխող ուժը. այս մասին հունիսի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին ասաց Թուրքիայում ճանաչված սոցիալական ձեռներեց, Աշոկա ծրագրի մասնակից, Աշոկա Թուրքիայի խորհրդի անդամ Իթիր Էրհարթը:

«Թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ հնարավոր է փոփոխություններ անելը: Թուրքական մամուլում տրամադրությունը հետևյալն էր` իրենք արել են, մենք էլ կարող ենք անել, մեծ խանդավառություն կար»,-ասաց Իթիր Էրհարթը:

Իթիրը 2 սոցիալական ձեռնարկատիրության համահիմնադիր է`  Adim Adim (Քայլ առ Քայլ) և Açık Açık (Բացեիբաց): 2009թ. նկարահանվել է CNN Turk’s-ի «Թուրքիայի չեյնջմեյքերները» փաստագրական շարքում: 2014թ.-ից անդամակցում է  Աշոկային:

Իթիր Էրհարթն ուսումնասիրել է փիլիսոփայություն, արևմտյան լեզուներ ու գրականություն Ստամբուլի Բոգազիչի համալսարանում: Փիլիսոփայության մագիստրոսի աստիճան ստացել է Քեմբրիջի համալսարանում: 2001թ.-ից սկսել է դասավանդել Ստամբուլի Բիլջի համալսարանի մեդիա և հաղորդակցության համակարգերի ֆակուլտետում: 2006թ. Բոգազիչի համալսարանում ստացել է փիլիսոփայությական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նա ունի դոցենտի կոչում:

Իր խոսքում նա նշեց, որ սոցիալական ձեռներեցությունը ավելի ու ավելի է զարգանում Թուրքիայում, հատկապես` երիտասարդների շրջանում:

«Թուրքիայի Աշոկա ծրագրով ստեղծվում են այնպիսի գործիքներ, որոնք կհեշտացնեն սոցիալական ձեռներցների կյանքը և գործունեությունը: Ինչպես նաև նպատակ կա ստեղծելու այնպիսի էկոմիջավայր, որ գոյություն ունեցող սոցիալական ձեռներեցները  իրար հետ համագործակցեն»,-ասում է Իթիր Էրհարթը:

Նա նշում է, որ թեև սոցիալական ձեռներեցությունը նոր ուղղություն է, բայց շատ արագ է զարգանում:

«Թուրքիայում սոցիալական ձեռներեցները օրենքի ներքո են ինչպես սովորական ձեռներեցները: Հարկերի առումով որևէ  զիջում ու արտոնություն չեն ստանում: Լավ կլիներ դա փոխվեր»,-ասաց Էրհարթը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ
24.09.2020
12:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»:
Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր
24.09.2020
11:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր» թեմայով:
Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30․ 2020 թ․
Մրցանակային ֆոնդը՝ 1500 եվրո


«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...