Հարցազրույց-ասուլիս ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ
22.06.2018
11:00
Հունիսի 22-ին Մեդիա կենտրոնում հյուրընկալվել էր ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ով 2018թ․ ապրիլի 4-ին երկրորդ անգամ ընտրվեց հայաշատ Գլենդելի քաղաքապետ։ Վերջինս ամուր կապեր է պահում Հայաստանի հետ և ակտիվ դիրքորոշում է հայտնում սոցիալ-քաղաքական թեմաների առնչությամբ։

Զարեհ Սինանյանի խոսքով Թավշյա հեղափոխությունը նպաստել է գլենդելահայության շրջանում Հայաստան վերադառնալու ուղղությամբ խոսակցությունների ու գործողությունների ակտիվացմանը։ Նա նշում է, որ հիմնականում երկու սեգմենտ կա, որ կարող է վերադառնալ Հայաստան մշտական բնակութուն հաստատելու՝ սկզբունքորեն հայրենիք վերադառնալ ցանկացողներն ու սոցիալապես ծանր վիճակում գտնվողները։
«Կա մարդկանց խավ, որոնք հոգեբանորեն կապված են Հայաստանի հետ և արդեն մտածում են տոմս գնելու և վերադառնալու մասին: Մի խումբ էլ կա, որոնք պոտենցիալ ներգաղթողներ են. սոցիալապես անապահով խավն է: Չնայած թյուր կարծիքին, որ ԱՄՆ-ում լավ են ապրում, բոլորը լավ չեն ապրում: Հատկապես Հարավային Կալիֆորնիայում կյանքն այնքան է թանկացել, որ մարդիկ հարմար տուն վարձակալելու համար նահանգից են հեռանում: Նրանց մեծ մասը տարեցներ են: Ուստի այդ անձանց լուրջ հոսք կարելի է ստեղծել դեպի Հայաստան»:
Խոսելով Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ԱՄՆ-ի հայ համայնքի հնարավոր ներդրումների մասին՝ Զ․ Սինանյանը նշում է, որ այդ մասին արդեն սկսել են խոսել ու քննարկել, կոնկրետ ներդրումային նախագծեր դեռևս հայտնի չեն․ «Առաջ ներդրումների մասին անգամ չէին խոսում, հիմա արդեն այլ է։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելելու է Լոս Անջելես և հանդիպելու է բիզնես շրջանակների հետ: Ինչը   դրական քայլ է, և  ուղերձն այն է լինելու, որ իրավիճակ է փոխվել և պետք չէ վախենալ Հայաստանից. օրենքը ձեզ պաշտպանում է»:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ