«Հավասար հնարավորությունների ստեղծմանն ուղղված բարեփոխումներ, առկա խոչընդոտներ և մարտահրավերներ»
06.06.2018
12:00
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման և իրավունքների պաշտպանության առումով ակնկալիքները շատ են նոր կառավարությունից.այս մասին հունիսի 6-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նախագահ, «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ»-ի համակարգող Սուրեն Մաղաքյանը:

«Հեղափոխությունից հետո ունենք քաղաքական նոր իրավիճակ և այն խնդիրները, որ տարիներով առաջ չեն գնացել, տեղում դոփել են, հույս կա, որ այժմ առաջ կգնան: Մենք տեսել ենք այս թիմի մոտեցումները քաղաքական մասնակցության առումով, այս կուսակցության մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք բավականին բարձր դիրքերում են, սա ողջունելի քայլ է: Ցավով պետք է նշեմ, որ կառավարության ծրագրում շոշափելի քայլեր և մոտեցումներ չեմ նկատել հավասար հնարավորությունների ստեղծման առումով,  բայց կարծում եմ մենք հիմա ժամանակի խնդիր ունենք և այս ծրագիրը կարճ ժամանակում աշխատելու համար է»,-ասաց Սուրեն Մաղաքյանը:

Ասուլիսին նա անդրադարձ նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը 1-ին ընթերցմամբ ընդունվել է ս/թ մարտի 2-ին՝ ԱԺ-ի կողմից: Նա ներկայացրեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի, «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ»-ի անդամ հանդիսացող 10 կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց և փորձագետների համատեղ առաջարկները օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու համար:

«Մի քանի սկզբունք կա, որ պետք է կիրառվի: Դա համընդհանուր ներառականության սկզբունքն է  բոլոր հարցերում ու բոլոր ծրագրերում: Մենք առաջարկում ենք, որպեսզի ցանկացած իրավական ակտ, ծրագիր մշակելիս ենթարկվի փորձաքննության հաշմանդամության նկատմամբ զգայունության տեսանկյունից»,-ասաց Մաղաքյանը:

Նա անդրադարձավ նաև հանրային տրանսպորտի և շենք, շինությունների մատչելիությանն ու անհրաժեշտ հարմարությունների ստեղծմանը:

«Խնդիրը նրանում է, որ նորակառույցները նույնպես այդ մատչելի պայմանները չունեն և չեն ապահովում: Խտրականության էլեմենտները պետք է մաքսիմալ նվազեցնենք»,-ասաց Մաղաքյանը` ընդգծելով, որ օրենքում պետք է ներդրվի նաև ուղկեցողի և օգնականի ինստիտուտը:

Նա անդրադարձավ նաև խնամքի հատուկ հաստատությունների` մանկատների, վերակազմավորման ծրագրին և շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մանկատներին  վերակազմավորման ծրագիրը չի անդրադառնում, որը նույնպես կարևոր բացթողում է:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մեր սոցիալական իմունիտետը, կարծես, բարձր չէ
13.08.2020
17:01
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի առցանց դիտումը և քննարկումը:

Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր
13.08.2020
16:57
Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Անդրիաս Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ «Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր» թեմայով:

Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում
11.08.2020
14:00
Մեդիա կենտրոնն այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, առցանց քննարկում կկազմակերպի՝ «Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում» թեմայով:
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...