«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:

Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից:

ՀՀ ոստիկանությունից միաժամանակ տեղեկանում են, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները:

Մայսի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Վարորդներին որոշ խախտումների դեպքումչտուգանելու և նախկին տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները» թեմայով քննարկման ընթացքում «Վարորդի ընկեր» հկ նախագահ Տիգրան Քեյան կարծիք հայտնեց, որ մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում իրավախախտ վարորդները վարչական պատասխանատվությունից ազատելու մոտեցում պետք է վաղուց կիրառվեր, որպեսզի նման քանակի ակտեր չլինեին: Միաժամանակ վերջինս հավելեց, որ այդ մոտեցումը էականորեն չի անդրադառնալու երթևեկության կանոնակարգման ու անվտանգության վրա.

«Երթևեկության վրա ոչ դրական, ոչ էլ բացասական է ազդելու: Դրական կազդի մարդկանց սոցիալական վիճակի բարելավման վրա: Մարդիկ այդ գումարները իրենց ընտանիքի վրա կծախսեն»:

Փաստաբան Գագիկ Մելիքյանը սեփական փորձը վկայակչելով նշում է, որ քաղաքացիների դիմումների մոտ 90 տոկոսը նշված իրավախախտումները վիճարկելու պահանջով են, ինչը իր հերթին հանգեցնում է դատարանների ծանրաբեռնվածությանը:

«Բավականին շատ էին անիմաստ խախտումների համար տուգանքները՝ օրինակ, հետիոտնի անցումից 5 մետր պակաս կայանելու և նմանատիպ այլ տուգանքներ, որոնք վարչական դատարանի համար գերծանրաբեռնվածություն էին առաջացնում, որտեղ 98 տոկոսը վարչական իրավախախտումների վերաբարեյալ ակտերն են, որոնցից հիմնականը 5000 դրամանոց ակտերն են»:

«Իմ իրավապաշտպանը» հկ նախագահ Քրիստ Հովսեփյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ դրական է, որ նման իրավախախտումների համար չեն տգանվելու, սակայն կան խախտումներ, որոնք վթարային իրավիճակ կարող են ստեղծել ու վտանգավոր կարող են լինել.

«Օրինակ, թարթիչ չմիացնելը կամ ղեկին ծխելը հստակ կարող են վթարավտանգ իրավիճակներ ստեղծել»:

Անդրադառնալով 01.01.2012թ-ից  31.12.2017թ. 13,7 մլրդ դրամի չափով տուգանքների չեղարկմանը բանախոսները ընդհանուր առմամբ դրական գնահատեցին կառավարության այդ նախաձեռնությունը:

Տիգրան Քեյանի կարծիքով համաներումը հնարավորություն է տալիս այն վարորդներին ձերբազատվելու հսկայական պարտքերից, որոնք կուտակվել են տարիների ընթացքում և որոնք իրենք ոչ կարող են վճարել, ոչ էլ հնարավորություն ունեն: Միաժամանակ նշում է, որ պետք է մշակել կանխարգելիչ միջացառումներ երթևեկությունը անվտանգ դարձնելու համար:

«Նման միջոցառումներ շատ կան՝ վարորդական իրավունքի վկայականների տրամադրման կարգի փոփոխություն, բոնուսային համակարգի ներդրում, օրինակ, ԱՊԱ ոլորտում և այլն: Ցանկացած միջոցներով պետք է խրախուսել վարորդներին որպեսզի խախտում չկատարեն», - ասում է բանախոսը՝ հավելով, որ մի շարք խախտումներով տուգանված անձանց գումարները պետք է հետ վերադարձվի,- «Մի շարք որոշումներ, որոնք նվազ նշանակության են և պետք չէր այդ խախտումների համար ժամանակին դրանցով անձանց տուգանել, պետությունը այդ գումարները պետք է հետ վերադարձնի»:

Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով համաներմանը, կրկին ողջունեց այդ քայլը, սակայն նշեց, որ համաներման ակտի մեջ  պետք է համապատասխան կետ լինի դատարաններում տուգանքները վիճարկող քաղաքացիների ծախսերը փոխհատուցելու առումով.

«Քաղաքացիները որոնք մինչև համաներում համաձայն չեն եղել իրենց վերագրվող խախտումների հետ և փորձել են իրենց իրավունքները պաշտպանել դատարաններում, և իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են փաստաբաններին ու վճարել նրանց ծառայությունների համար:  Հիմա այդ քաղաքացիները ծախսերը ո՞վ է փոխհատուցելու»:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ