«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
14.05.2018
18:00
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինը հասկանում է, որ ինքն արդնե գործ ունի լեգիտիմություն ունեցող գործընկերոջ հետ, ով բարձրացնելու է այնպիսի հարցեր, որոնք ՀՀ նախկին ղեկավարը չէր բարձրացնում. նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը մայիսի 14-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում անցկացված հեռուստահաղորդման ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» և նոր կառավարության ձևավորման գործընթացից  հետո, մայիսի 14-ին Սոչիում տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

«Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մեսիջ ուղարկեց, որ կան խնդիրներ և  այդ խնդիրները պետք է լուծում ստանան, և Հայաստանը այսուհետ հետամուտ է լինելու տարատեսակ լուրջ խնդիրների վեր հանմանը և ամեն ինչ անելու է, որ երկկողմ հարաբերությունները ստանան նոր բովանդակություն և լինեն հավասարը հավասարի հարաբերություններ, այլ ոչ թե վասալային հարաբերություններ»,- ասում է Վարդանյանը:

Ըստ քաղաքագետի` Փաշինյանը նաև հասկացրեց Պուտինին, որ արտաքին քաղաքականության առումով չեն լինելու կտրուկ շրջադարձեր և ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ պահպանվելու են:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ով նույնպես մասնակցում էր հաղորդմանը, ասաց, որ այս հեղափոխությունը առիթ է նաև Ռուսաստանի համար փոխելու իրավիճակը և մոտեցումները Հայաստանի շուրջ:

«Հայ-ռուսական հարաբերությունները ինքնին կանգնած է լրջագույն խնդիրների և վերանայման լրջագույն անհրաժեշտության առաջ: Ռուսաստանն ինքը  անհրաժեշոտթյուն է զգում վերափոխել այդ հարաբերությունները»,-նշեց Բադալյանը:

Հաղորդման մյուս մասնակից, քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ ասում է, որ այս հանդիպումը շատ կարևոր էր, որովհետև փաստացի Ռուսաստանը ճանաչեց  Նիկոլ Փաշինյանին` որպես լեգիտիմ իշխանության եկած ներկայացուցչի, որովհետև Ռուսաստանի համար անսովոր էր հեղափոխությունով իշխանության եկած ներկայացուցչի հետ հարաբերվելը:

«Ռուսաստանը իր աչքի առաջ ունեցել է ուկրաինական նարնջագույն  հեղափոխությունը, վրացական նարնջագույն հեղափոխությունը,  և այս առումով Ռուսաստանի քաղաքական վերնախավում  մտահոգություններ կային, որ թավշյա հեղափոխության արդյունքում կարող էին գալ ուժեր, որոնք լրջագույնս կարող էին վատացնել հայ-ռուսական հարաբերությունները: Այդ փորձը ունեին Վրաստանի և Ուկրաինայի տարբերակում: Ու շատ կարևոր էր Փաշինյանի մեսիջները, որ հայկական հեղափոխությունը ոչ թե նարնջագույն, այլ թավշյա հեղափոխություն էր»,-ասաց Բոզոյանը:

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը, թե համաժողովրդական շարժման ընթացքում, թե հետագայում ասում էր, որ թեպետ ստրատեգիական առումով ռեվերսներ չեն լինելու, բայց կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն:

«Ես կարծում եմ ռուսաստանյան կողմին ամենից շատ հետաքրքրում է, թե այդ ինչ հարցերի շուրջ է պատրաստվում խոսել նոր իշխանությունը: Պուտինն իր այդ ողջույնի խոսքում հիմնական շեշտը դրեց թվերի վրա` ներդրումներ, տնտեսական աճ, շրջանառություն, այսինքն արձանագրեց, որ կա նորմալ դինամիկա, որը պետք է պահպանել: Փաշինյանը մի քանի  անգամ շեշտը դրեց ռազմաքաղաքական համագործակցության վրա  և առնձնակի շեշտեց, որ հայկական կողմը հիացած է Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտի հաջողություններով: Դա հատուկ մեսիջ էր, որ Հայաստանը նախևառաջ պահպանելով իր աշխարհաքաղաքական կողմնորոշումները, հիմնական շեշտը այնուամենայնիվ դնում է անվտանգության խնդիրների վրա»,-ասում է Վիգեն Հակոբյանը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով հայ-ռուսական համագործակցության խնդիրներին, շեշետեց, որ առաջինը հենց ռազմական համագործակցության խնդիրն է:

«Նիկոլ Փաշինյանը արտահայտվել է արդեն, որ պետք է առավել արդար լինի համագործակցության գործընթացը և վստահ եմ, որ Արցախի հարցով հայտարարությունների համատեքստում դա շատ արդիական է»,-ասում է Մարտիրոսյանը:

Ըստ քաղաքագետի` հայ-ռուսական հարցերի շրջանակը տեղավորվում է արժանապատիվ հարաբերությունների ձևավորման համատեքստում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
«Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լվանում են ձեռքերը․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով»
14.01.2020
12:00
Հունվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռքերը լվանում են․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով» թեմայով։
«Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է»
13.01.2020
12:00
Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` «Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է» թեմայով:
«Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ»
10.01.2020
13:00
Հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով։
Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում
27.12.2019
12:00
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ