Մայիսի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, ՀՀ քաղաքացի Մարիա Կարապետյանի հետ:
Մարիան աշխատում է Իմեջին կոնֆլիկտների վերափոխման կենտրոնում և հանդիսանում է «Կովկասյան հրատարակություն» վերլուծական հանդեսի խմբագրական կազմի անդամ: Նա նաև Հռոմի երրորդ համալսարանի մագիստրական ծրագրի շրջանավարտ է Խաղաղության ուսումնասիրությունների ոլորտում և «Ռոնդինե խաղաղության ցիտադել» ասոցացիայի խորհրդի անդամ։
Հադիպմանը Մարիան եցկիսվ քաղաքացիական ակտիվիզմի իր փորձով, ներկայացրեց մասնագիտական անցած ճանապարհն ու հետագա քայլերը:
Հանդիպումը բաց է լրատվամիջոցների և քաղաքացիների համար:
«Մեդիա կենտրոնը» սկսում է հանդիպումների շարք «թավշյա հեղափոխության» ակտիվ դեմքերի հետ հանրությանը ներկայացնելու համար նրանց անցած ճանապարհը ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...