«Հանրապետականը հասկացավ, որ իրենք հասարակությանն այլևս չեն կառավարում». քաղաքագետներ
03.05.2018
17:00
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հասկացավ, որ իրենք հասարակությանն այլևս չեն կառավարում և անգամ պետական ապարատի բնական գործունեությունը ապահովել ի զորու չեն. նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մայիսի 3-ին Ա1պլյուսի տաղավարում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված հեռուստահաղորդմանը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և մայիսի 1-ին ԱԺ նիստից և քվերակությունից հետո ՀՀԿ խմբակցության հայտարարությանը, թե իրենք մայիսի 8-ին կսատարեն վարչապետի ժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանին, Ստյոպա Սաֆարյանը ընդգծեց.

«ՀՀԿ-ն այս որոշումը կայացնելիս բնավ չի առաջնորդվել պետական շահով, դոմինանտը եղել է անձնական, նյութապաշտական շահագրգռությունը»:

Քաղաքագետի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը և շարժումը բավականին հաջող կերպով կարողացան ստեղծել փակուղիներ և հանրապետականը ստիպված էր գնալ պարտադրված լուծումներին:

«Եկեք չմոռանանք, որ մայիսի 1-ի հայտնի նիստից հետո, որը իհարկե զավեշտ էր հարց ու պատասխանների մակարդակով, կեխտոտ ենթատեքստերով և Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով` որպես հայ-ռուսակաան հարաբերությունների թշնամի,  հանրապետականը համոզվեց, որ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է իրավիճակին: Նա տոտալ դասադուլների, գործադուլների  միջոցով ապացուցեց, թե ում է պատկանում ռեալ իշխանությունը և ուղղակի ցույց տվեց, որ կարող  է մի րոպեում կոչ անել և արգելափակել հանրապետության փողոցները, ճիշտ ժամանակին վերացնել շրջափակումները, և որ ռեալ իշխանությունը գտնվում է իր ձեռքում»,-ասաց Սաֆարյանը:

Հաղորդման մյուս բանախոս, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ասում է, որ ՀՀԿ-ի որոշման կտրուկ փոփոխության պատճառն այն էր, որ ՀՀԿ խմբակցությունը պարզապես պրագմատիկ հաշվարկ կատարեց:

«Նրանք հասկացան, որ իրենց թեկնածությունը առաջադրել չեն կարող, որ եթե մարտի 8-ին վարչապետ չընտրեն Ազգային ժողովը կցրվի, ու նրանք բոլորը կզրկվեն իրենց մանդատներից, իսկ եթե մայիսի 8-ին ընտրվի վարչապետ, խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան 6 ամսից կամ 1 տարի հետո, այդ ընթացքում իրենք բոլորը կպահպանեն իրենց մանդատները, կվերդասավորեն ուժերը և հավանական է, որ կլինեն հաջորդ խորհրդարանում: Իսկ եթե արտահարեթ ընտրությունները լիներ 40 օր հետո, վստահաբար ՀՀԿ-ն մանդատ  խորհրդարանում չէր ունենա»,-ասաց Բաղդասարյանը:

Հաղորդմանը մասնակցում էին նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Արման Նավասարդյանն ու Արա Պապյանը:

Ըստ Արման Նավասարդյանի` Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» տարբերվում է պատմության մեջ տեղի ունեցած ցանկացած հեղափոխությունից` սկսած դեռ 1789 թ. Ֆրանսիական հեղափոխությունից:

«Ընդհանրապես հեղափոխությունները առանց արյուն չեն լինում, Նիկոլ Փաշինյանը կարողացավ դա անել` ի շնորհիվ մեր ժողովրդի մակարդակի և որակի: Իշխանությունները ապացուցեցին, որ ապաշնորհ են, որ լեգիտիմ չեն, որ կոռումպացված են: Նիկոլ Փաիշնյանը ապացուցեց, որ ինքը բարձր մակարդակի քաղաքական հոտառություն ունի, գրագետ է, համարձակ է և վերջին հաշվով ժողովուրդը գնաց նրա հետևից: Եթե մայիսի 1-ից հետո 250 հազար մարդ էր դուրս եկել փողոց,  ապա հիմա, եթե հանկարծ մայիսի 8-ին փորձեն ինչ-որ բան անել, այս անգամ 500 հազար մարդ դուրս կգա փողոց»,-ասաց Նավասարդյանը:

Արա Պապյանի համոզմամբ` իշխանությունը հասկացել է, որ այլևս հնարավորութոյւն չունի ճնշելու ժողովրդին:

«Տեխնոլոգիական առումով այս 10 տարին զարգացել էր, տեղեկատվությունը արագ սփռվում էր, մեր լրագրողները շատ օպերատիվ ու լավ աշխատում էին, աշխարհի մամուլը սևեռված էր այլ ձևով, ինչը 2008-ին չկար և առաջին հերթին ժողովրդի մասնակցության մասին պետք է խոսենք, մեծ մասը չամուսնացած, երիտասարդներ էին, որոնք ոչ բիզնեսի բեռ ունիեն իրենց ուսերին, ոչ ընտանիք ու կար որոշակի ռոմանտիզմ` հեղափոխական ռոմանտիզմ: Մյուս կողմից կանանց և աղջիկների մասնակցությունն էր մեծ, որը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ»,-հավելեց Պապյանը:

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:
Արտակարգ դրության ժամանակ ոչ մի անձնական կյա՞նք. փորձագետների կարծիքներ
30.03.2020
16:00
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
«Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին»
27.03.2020
10:30
Մեդիա կենտրոնն իրականացրեց հեռավար հարցազրույց Կանադայում բնակվող Դավիթ Սանդուխչյանի՝ «Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին» թեմայով։ Դավիթ Սանդուխչյանն ինտերնետ ոլորտի իրավաբան է և հարցազրույցի ժամանակ կիսվում է իր մտահոգություններով և տեսլականով, խոսում հայաստանյան և համաշխարհային ինտերնետ կապի որակի, առկա մարտահրավերների և լուծումների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ