«Պայքար ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրության. նպատակներ և քայլեր»
27.03.2018
11:00
Մարտի 24-ին Երևանում տեղի ունեցավ «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջին երթը։ Այդ նախաձեռնության նպատակն է թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը ապրլի 9-ից հետո, երբ կավարտվի նախագահի պաշտոնին նրա երկրորդ ժամկետը, առաջադրվի ՀՀ վարչապետի պաշտոնում։

Նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրությունը կանխելու հիմնական միջոց է ընտրել փողոցային պայքարը։

Մարտի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Պայքար ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրության. նպատակներ և քայլեր» թեմայով քննարկամն ժամանակ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը նշեց, որ առաջին հավաքը ավելի շատ նախաձեռնության անդամների միջև փոխվստահության ամրապնդման ու իրազեկման նպատակ էր հետապնդում․

«Եթե այս նպատակների համեմատությամբ ենք գնահատում, այսինքն իրազեկում և փոխվստահություն, ապա ես գնահատում եմ, որ երթը հաջողված էր, քանի որ ներկա էին բազում քաղաքացիական նախաձեռնությունների ու շարժումների, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»։

ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իր՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը միանալու հիմնական դրդապատճառը բարձրագույն կրթական համակարգի առողջացումն է։ Բանախոսի կարծիքով քաղաքական համակարգում տիրող իրավիճակը անմիջական ազդեցություն է ունենում բարձրագույն կրթական համակարգի, այդ թվում ԵՊՀ-ի վրա՝ ստեղծելով անառողջ իրավիճակ։

«ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնությունը կենտրոնացել է բարձրագույն կրթության օրենքի վրա, իսկ այդ օրենքը անիմջականորեն պայմանավորված է հենց Սերժ Սարգսյանի անձի հետ։ Մինչ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը մտավ խորհրդարան, միայն ԵՊՀ-ում պետական պաշտոնյան կարող է զբաղեցնել պաշտոն ու լինել կառավարման խորհրդի անդամ և նշվում է, որ վարչապետը պետք է  հաստատի խորհրդի կազմը։ Այժմ օրենքում փոփոխություն է տեղի ունեցել ու բոլոր համալսարաններում լինելու է այդ հնարավորությունը»։

«Մերժիր Սերժին» նախաձեռնության մեկ այլ անդամ Դավիթ Հովհաննիսյանը անդրադարձավ առաջին երթից հետո հնչող քննադատություններին, առ այն, որ երթի ոչ մարդաշատությունը իշխանությունները կարող են քարոզչական հնարք օգտագործելով լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը։

Բանախոսը վստահցնեում է Սերժ Սարգսյանի հանրային վստահության նման չափումները սխալ են ու մանիպուլյատիվ բնույթ են կրում․

«Թե Սերժ Սարգսյանի նկատմամբ վստահության ցուցանիշն ինչպիսի՞ն է, մի ցուցանիշ կա՝ ընտրությունները, ոչ երբեք հանրահավքները։ Իսկ ընտնտրություններում ինչպես գիտենք Սերժ Սարգսյանը երբեք չի հաղթել։ Թե՛ 2008թ․, թե՛ 2013թ․ նախագահական ընտրությունների ժամանակ որևէ մեկը կասկած չունի, որ Սերժ Սարգսյանը փաստացի չի հաղթել։ Ցուցիչը հենց սա է, որը հիմք է տալիս մեզ ստեղծել այսպիսի շարժումներ»։

Հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը կարևորում է բոլոր այն քաղաքական ու քաղաքացիական ուժերի միավորման գաղափարը, ովքեր չեն ցանականում բոլոր առումներով ձախողված Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տեսնել Հայաստանի ղեկավարի պաշտոնում:

«Մեր խնդիրը պետք է լինի միավորվել ու թույլ չտալ, որ ձախորդը մեկ անգամ ևս ստանձնի երկրի ղեկավարումը: Անկախ նրանից՝ ինչ տարաձայնություններ, մոտեցումներ կան մյուս ուժերի միջև, պետք է մոռանալ դրանք, խնդիրը ճշգրտել մինչև վերջ ու գործողություններ սկսել»,- ասում է Դավիթ Սանասրյանը՝հավելելով,- «Որևէ ուժ, որը փորձում է հանդես գալ «Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո, որպեսզի նա չկարողանա իշխանավարել երրորդ անգամ, առաջարկում ենք

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ