Մարտի 14-ին «Մեդիա կենտրոնը» Երևանի Ռուսական արվեստի թանգարանում անցկացրեց մամուլի ասուլիս՝ նվիրված «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսի բացմանը:
Հանճարեղ նկարիչ Միխայիլ Վռուբելի գողացված «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերադարձին նվիրված ցուցահանդեսի փակ բացումը կկայանա մարտի 14-ին, ժամը 16:30-ին Ռուսական արվեստի թանգարանում: Հանրության առջև այն բաց կլինի սույն թվականի մարտի 20-ից մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը:
Ասուլիսի բանախոսներն էին՝
Արմեն Ամիրյան, ՀՀ Մշակույթի նախարար
Մարինե Մկրտչյան, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն
Իննա Սոլովովա, Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերականգնող
Կոնստանտին Օրբելյան, ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար:
1995 թ. Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) գողացվել էր ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը:
2017 թ. մարտին, միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակներում Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանձնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն, մինչ թանգարան վերադառնալը, նկարը Տրետյակովյան պատկերասրահում շուրջ 8 ամիս ենթարկվեց վերականգնման Իննա Կոնստանտինովնա Սոլովովայի կողմից։
Վռուբելյան նկարն իր գեղարվեստական արժեքից զատ նաև պատմական հետաքրքրություն է ներկայացնում: Այն ստեղծվել էր Մ. Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ (1891 թ.) նկարազարդված երկերի ժողովածուի համար: Այդ պատվերի շրջանակներում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 11-ը նվիրված էր «Դևը» պոեմին:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...