«Եկել եմ, որ գնամ» ֆիլմի ցուցադրություն-քննարկում
13.03.2018
19:00
Մարտի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Արուս Հակոբյանի «Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում:

Բանախոսներն էին՝

Արուս Հակոբյան«Եկել եմ, որ գնամ» ֆիլմի հեղինակ

Արեն Մալաքյան, կինոռեժիսոր

Րաֆֆի Մովսիսյան, կինոքննադատ

«Եկել եմոր գնամ»

104-ամյա Սաթենիկ տատը փորձում է կյանք տալ իր հին տանը, որն անբնակ է արդեն 20 տարի: Նա միակն է, որ հոգ է տանում հին ու դատարկված տան մասին, որտեղ ապրել է շուրջ 80 տարի: Նրա բոլոր հիշողությունները կապված են այս վայրի հետ: Սաթենիկը գիտի տան յուրաքանչյուր առարկայի, ամեն քարի պատմությունը: Սակայն այսօր ամեն ինչ անշնչանում է հարազատ այս վայրում և նա ցանկանում է մահանալ այստեղ:

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ զգացողություններ և ապրումներ ունի տարեց կինը` իր հարազատ գյուղից և տնից տեղափոխվելուց հետ: Այն ներկայացնում է նաև, թե որքան հարազատ են նրան այս վայրերն ու առարկաները: Սաթենիկը 7 որդի ունի: Թեև նա հասկանում է, որ իր տղաներից, թոռներից և ծոռներից ոչ մեկը չի վերադառնալու և ապրելու դատարկվող գյուղի այս հին, փոքր տանը, այդուհանդերձ, հոգու խորքում 104-ամյա տատը հույս ունի, որ նրանցից գոնե մեկը հոգ կտանի գյուղի տան մասին: Սաթենիկը վերադարձել է տուն՝ վերջին անգամ հրաժեշտ տալու համար:

Ֆիլմը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Արուս Հակոբյան՝ ֆիլմի հեղինակ

Արուս Հակոբյանը 7 տարի է՝ զբաղվում է մուլտիմեդիա լրագրությամբ և այժմ աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես լրագրող։ Սովորել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում, ավարտել նույն համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի Սփյուռքագիտության ամբիոնի մագիստրատուրան։ Երկրորդ մագիստրի աստիճան է ստացել Թբիլիսիի Հանրային կապերի ինստիտուտում՝ «Ժուռնալիստիկա և մեդիամենեջմենթ» մասնագիտությամբ։

Փաստավավերագրական  ֆիլմարտադրության ոլորտում առաջին քայլերն արել է 2015-ին՝ Թբիլիսիի Հանրային կապերի ինստիտուտում սովորելու ժամանակ։ Արուսն այստեղ մասնակցել է նաև վավերագրական ֆիլմարտադրության դասընթացների։

Երեք վավերագրական ֆիլմի հեղինակ է՝ «Երբ ես 4 տարեկան էի», «Գասպարին», «Եկել եմ, որ գնամ»:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
«Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լվանում են ձեռքերը․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով»
14.01.2020
12:00
Հունվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռքերը լվանում են․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով» թեմայով։
«Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է»
13.01.2020
12:00
Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` «Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է» թեմայով:
«Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ»
10.01.2020
13:00
Հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով։
Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում
27.12.2019
12:00
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ