«Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում»
13.03.2018
12:00
2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, ապրիլի 9-ից հետո Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի։ Օրենսդրական փոփոխություններով նոր համակարգում վարչապետն օժտվում է բավականին ընդգրկուն ու ազեցիկ լիազորություններով։

Քաղաքացիական հասարակության ու ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ նման փոփոխություններով հիմք է դրվում «սուպերվարչապետական» համակարգի։ Իշխանության ներկայացուցիչներն ի պատասխան հնչեցվող մտահոգությունների, հավաստիացնում են, որ փոփոխությունները կատարվում են կառավարիչների պատասխանատվությունն ու արդյունավետությունը  բարձրացնելու համար։

Մարտի 13-ին «Մեդիա կենտրոնում» «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայով քննարկման ընթացքում բանախոս ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ նոր Սահմանադրությունը հակառակ իշխանությունների պնդրումներին ամենևին էլ չի երաշխավորում իշխանության ճյուղերի հավասարակշռման ու փոխզսպման մեխանիզմները։ Նրա գնահատմամբ խորհրդարանի վերահսկողական ֆունկցիան հայեցողական բնույթ է կրում ու ամբողջ իշխանությունը կենտրոնանալու է վարչապետի ձեռքերում։

«Կառավարությունը կլինի իշխանության գլուխը ու ամբողջ իշխանությունը կիրացնի կառավարությունը։ Այսինքն՝ դա կառավարության՝ իշխանության զավթում է նշանակելու: Երեւում է, իհարկե, որ այն մի անձի վրա ձեւված Սահմանադրություն է»,- ասում է Հրանուշ Խառատյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, թե կարելի է արդյոք աշխարհում գտնել խորհրդարանական կառավարում ունեցող մի այնպիսի երկիր, որտեղ վարչապետը օժտված կլինի այնպսի լիազորություններով, որոնոցով ներկայումս օժտում են ՀՀ ապագա վարչապետին․ «Պետք չէ շփոթել իշխանական մարմինները պետական մարմինների հետ։ Պետական կառույցների մեջ է դասվում դատա-իրավական համակարգը, որը անկախ քաղաքական իշխանությունից պետք է գործի ժամացույցի պես։ Այդ մարմիններն են ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ։ Ենթադրվում էր, որ քննչական մարմինները պետք է անկախ լինեն, իսկ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը նախարարություններ դառնան։ Սակայն այս օրենքներով դրանք դառնում են վարչապետին կից ծառայություններ»։ Իրավապաշտպանը նաև նշում է, որ այդ օրենքներն ընդունելու դեպքում չի բացառվում հերթական «մարտի 1»-երի կրկնություն։

«Սա իշխանության ամրապնդման և ժողովրդի գոյատևման Սահմանադրություն է»,- գնահատական է տալիս Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով Սահմանադրությունը փոխվել է մեկ անձի քաղաքական շահերը սպասարկելու համար, այդ իսկ պատճառով չէր կարող որակյալ խորհրդարանական կառավարման մոդել ներդրվել․ «Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի Սերժ Սարգսյանը կաշկանդված չլինի երկրորդ նախագահական  ժամկետով իր իշխանությունը շարունակելու համար։ Սա կոչվում է Սահմանադրական աճպարարություն, խաբեություն։ Սա սահմանադրություն է հպատակների համար։ ՀՀ քաղաքացիներին այս Սհմանադրությամբ դարձնում են հպատկներ»։

Բանախոսը շեշտում է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքական ուժ կամ անհատ կլինի իշխանության ղեկին, այս կառվարման համակարգն ինքնին արատավոր է․

«Ենթադրվում է, որ անձը պետք է տիրապետի ամբողջական տեղեկատվությանը բոլորի մասին և պետական մարմինների միջոցով այդ տեղեկատվությունը ոչ միայն թարմացնի, այլ նաև վերահսկի մարդկան վաքագիծը ոչ թե ըստ օրենքերի, այլ ըստ իշխանությանը լոյալության աստիճանի»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Մեծ դասամիջոց, որը շատ երկար տևեց - ֆիլմի դիտում
14.09.2020
16:00
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ «Մեծ դասամիջոց» ֆիլմի դիտումը (հեղինակ՝ լրագրող Լիլիթ Ավագյան):

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...