«Իրավապաշտպանների պահանջն ու գնահատականը Ռուզաննա Ադանալյանի որդու սպանության գործին»
12.03.2018
11:00
Ռուզաննա Ադանալյանն արդեն չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության հասնելու համար:

Մարտի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ որդու սպանության գործով իրեղեն ապացույցները խեղաթյուրվել են:

Տեղեկացնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը: Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 13-ին:

Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ դատավարության ողջ ընթացքում կոծկվել են բազմաթիվ խախտումներ, որոնք տեղի են ունեցել որդու սպանության գործի քննության ընթացքում։ Որդեկորույս մայրն իրականացրել է սեփական հետաքննությունը, ուսումնասիրել դատական բժշկություն և օրենսդրություն:

«Վերացվել են իրեղեն ապացույցները, կեղծվել են փաստական հանգամանքները: Որդուս սպանությունը իրականացվել է խմբի կողմից, ոչ թե մեկ անձի կողմից: Որդուս սպանությունը պատվիրված է, կան փաստեր, հանգամանքներ, ապացույցներ, ինչը ի սկզբանե թաքցրել են»,- ասում է Ռուզաննա Ադալանյանը:

Գործով միայն մեկ ամբաստանյալ է ներգրավված, սակայն մայրը վստահ է, որ այլ անձինք էլ են մասնակցել սպանությանը. «Փորձում են այս կերպ զերծ պահել մյուսներին: Նախ, սա բխում է նաեւ մեղադրյալների շահերից, քանի որ խմբի կողմից կատարված հանցագործությունը ավելի խիստ պատիժ է նախատեսում»:

Նա ասում է, որ 8 տարբեր հաղորդումներ է ներկայացրել հանցագործության մասին, սակայն որեւէ նյութ չի նախապատրաստվել:

«Այս հանցագործությունը պատվիրված է անձնական թշնամության դրդապատճառով»,-շեշտում է Ադանլյանը:

Նրա խոսքով՝ գործի խեղաթյուրումը սկսվել է Գլխավոր դատախազությունից եւ հիմա էլ շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Փաստաբան Նինա Կարապետյանցը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշում է, որ նախաքննության փուլը բացթողումներով է իրականացվել:

«Չի կարող սպանության գործով լինել փորձաքննություն եւ գործի մեջ չլինեն նկարներ: Թերություններ կա եւ սա դիտմամբ է արվել»,-ասում է փաստաբանը և հավելում, որ անհանգստացած է նաև Ռուզաննա Ադանալյանի կյանքի համար:

Ադանալյանը շեշտում է, որ իրեն ծեծի են ենթարկել և նույնիսկ վրաերթի ենթարկել` փորձելով մահափորձ կատարել:

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
«Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին»
07.08.2020
14:00
Օգոստոսի 7-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հանրային քննարկում «Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին» թեմայով:

«Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա»
04.08.2020
17:00
Օգոստոսի 4-ին, ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց քննարկում «Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա» թեմայով:

««Հայոց պատմությունը» ՝ հայոց հարց»
04.08.2020
12:00
Օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում ««Հայոց պատմությունը» ՝ հայոց հարց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...