«Դեղերի տրամադրման նոր կարգը Հայաստանում. առողջապահական իրավունքի սահմանափակու՞մ, թե՞ դաշտի բարելավում»
07.03.2018
12:00
Մարտի 7-ին «Մեդիա կենտրոնում» «Դեղերի տրամադրման նոր կարգը Հայաստանում. առողջապահական իրավունքի սահմանափակու՞մ, թե՞ դաշտի բարելավում» թեմայով քննարկմանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ, Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Անահիտ Զախարյանի կարծիք հայտնեց, որ դեղերի տրամադրման նոր կարգին ուղղված որոշումը նպատակ ունի հիվանդին ավելի մոտ պահել բժշկին, ինքնաբուժումը կրճատել և վերահսկել դեղաբանական շուկան, բայց դա վաղ է միանգամից ներդնել մեր հասարակության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել դեղերի տրամադրման նոր կարգը: Քաղաքացիներն առանց դեղատոմսի կարող են գնել բոլոր դեղերը՝ բացառությամբ հոգեմետ, հակավիրուսային դեղորայքի և հակաբիոտիկների։

Կառավարության նիստում որոշում կայացվեղ մասնակիորեն կասեցնել դեղորայքի դեղատոմսերով վաճառքի որոշումը: Հորմոնների համար՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկային դեղերի համար՝ մինչև հուլիսի 1-ը։ Հիշեցնենք, Կառավարության նախորդ որոշման համաձայն մարտի 1-ից դեղատոմսով էին վաճառվում նաև այս դեղամիջոցները։

«Դեղատոմսին անցումը ողջունելի է, բայց միանգամից մեկ հարվածով ու մեկ հրամանի ուժով դա անելն անարդյունավետ է, դա է պատճառը, որ բավականին լուրջ դժգոհություն առաջացրեց թե բնակիչների, թե բժիշկների կողմից, որովհետև բժիշկն ուզում է հիվանդին նշանակել դեղորայք, որ հենց այդ պահին պետք է, բայց կա խոչընդոտ, որ անպայման լինի դեղատոմսի նոր ձևը, և բնական է, հիվանդը դժգհում է, այն իմաստով, որ ավելորդ քաշքշուկ է առաջանում»,-ասաց Զախարյանը:

Նրա խոսքով՝ խնդիրներ կան, բայց ամեն հարց էլ կարելի է լուծել. «Հարցը կարելի է լուծել աստիճանական քայլերով, նախ` ազգաբնակչության մտածելակերպը պետք է փոխվի, որ, այո, եթե կա առողջական խնդիր, ինքնաբուժում կատարելն անթույլատրելի է»:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը, հիշեցնելով, որ որոշումն ընդունվել է դեռ 2017-ին, փաստեց, որ քննարկման բավականին երկար ժամանակ կար, սակայն հանրային քննարկումներ չկազմակերպվեցին:

 «Նմանատիպ որոշումներն ու փոփոխություններն ընդունելուց առաջ անպայման պետք է քննարկվեն, որտեղ կներառվեն մասնագետները: Երեկվա նախագծում նույնպես արդարադատության նախարարության կարծիք-առաջարկը վերաբերում էր նրան, որ այստեղ կա նախապես գնահատման խնդիր: Օրենսդրական առումով զուտ տեխնիկայի տեսանկյունից խնդիր չունենք»,-ասումէ Զոփունյանը:

Ըստ նրա՝ նախ պետք էր հասկանալ քաղաքացիների՝ հատկապես խոցելի խմբերի խնդիրները, մանավանդ, որ առաջ են գալիս նաև խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց խնդիրները:

«Մենք ունենք «Դեղերի մասին» օրենք, որն անդրադառնում է  դեղերի դուրսգրմանը, դեղերի գրանցման բոլոր հարցերին և նախատեսում է այդ թվում նաև գրանցման ամբողջ ընթացակարգը առանձին իրավական ակտերով և այստեղ, ըստ էության, մենք ունենք դեղեր, որոնք գրանցելիս արդեն իսկ պահանջը դնում են, որ այն կարող է դուրս գրվել բացառապես դեղատոմսով, և սա բոլորովին նորություն չէր: Բոլորովին այլ հարց էր ավելացնելը դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկը: Ինչ վերաբերում է իրավական խախտումներին, որպես այդպիսին նման խախտումներ չկան»,- հավելեց Զոփունյանը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ