«Տեղեկատվության տրամադրման ու լրագրողների գործունեության սահմանափակումներ պետական կառույցներում»
02.03.2018
12:00
Մարտի 2-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Տեղեկատվության տրամադրման ու լրագրողների գործունեության սահմանափակումները պետական կառույցներում» թեմայով:

Բանախոսը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, մտահոգություններ հայտնեց վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների՝ այս ոլորտում նախաձեռնած փոփոխությունների առնչությամբ։ Մասնավորապես խնդիրը վերաբերում էր կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն ու Երևանի ավագանու նիստերը լուսաբանող լրագրողների գործունեությունը սահմանափակելուն։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ ռեժիմով։ Այս որոշումը հիմնավորվում է նիստերն առավել արդյունավետ, անկաշկանդ ու բովանդակային քննարկումների մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությամբ։

Նույն փոփոխություններով սահմանվում է, որ «կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին»:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրագրողական 9 կազմակերպություններ այդ փոփոխությունները դատապարտող հերթական հայտարարությունն են տարածել, որում մասնավորապես պահանջել են․

 «ՀՀԿ-ՀՅԴ խորհրդարանական կոալիցիայից՝ վերանայել հիշյալ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերը՝ նախատեսելով ՀՀ կառավարության նիստերի դռնբաց և միայն պետական կամ այլ գաղտնիք պարունակող հարցերի դեպքում՝ դռնփակ ընթացակարգ, եւ չկաշկանդելով նախարարների հրապարակային ելույթները վարչապետի թույլտվության առկայությամբ կամ բացակայությամբ»։

Բանախոսն անդրադարձավ փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին, երբ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետը  ոստիկանների ուղեկցությամբ քաղաքապետարանում աշխատող «Ազատության» և «Ա1+»-ի լրագրողներին դուրս էր հրավիրել քաղաքապետարանից: Պատճառաբանությունը հետևյալն էր՝ կարգ է խախտվել, առանց աշխատակազմի թույլտվության լրագրողները իրավունք չունեն շենքում շրջել՝ անգամ ավագանու անդամի ուղեկցությամբ։

Դրանից հետ սույն պաշտոնյան տվյալ ԶԼՄ-ներին նամակ էր ուղարկել՝ լրագրողներին մեղադրելով օրենք խախտելու մեջ ու հետաքրքրվել էր, թե ի՞նչ պատիժ է կիրառվել լրագրողների հանդեպ։

ԽԱՊԿ ղեկավարի  կարծիքով՝ այդպիսի նամակ ԶԼՄ-ներն ուղարկելն անտրամաբանական է, և լրագրողները բոլոր իրավունքներն ունեցել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար․

«Հասարակությունն իրավունք ունի և կարող է իմանալ, թե ինչ բարքեր են տիրում և թե ինչ խաղի կանոններ են գործում Երևանի քաղաքապետարանում, քանի որ ընտրովի մարմին է և ֆինանսավորվում է բյուջեի գումարներով», -ասում է Աշոտ Մելիքյանը՝ հավելելով․- «Մենք 9 լրագրողական կազմակերպություններով արձագանքել ենք այդ միջադեպին՝ համարելով, որ խոչընդոտում է տեղի ունեցել լրագրողական աշխատանքի, որը հետապնդելի է ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածով և նկատել են Զանգվածային լրատվության մասին օրենքի խախտում։ Մենք կոչ էինք արել Երևանի քաղաքապետին՝ պատժել մեղավորներին»։

Սակայն մեղավորներին պատժելու փոխարեն Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը տվյալ ԶԼՄ-ներին նամակ էր ուղարկել՝ լրագրողներին մեղադրելով օրենք խախտելու մեջ ու հետաքրքրվել էր, թե ի՞նչ պատիժ է կիրառվել լրագրողների հանդեպ։

«Սա զավեշտալի նամակ է։ Երևի այս միջին օղակի պաշտոնիային սովորեցրել են, որ լրատվամիջոցները իրեն ենթական են։ Միչդեռ ինքը երևի չգիտի, որ իր ղեկավարած վարչությունը պետք է ընդամենը օղակ լինի ԶԼՄ-ների և քաղաքապետարանի միջև»,- ասում է Աշոտ Մելիքյանը՝ կարծիք հայտնելով նաև, որ նման հայտարարություն այդ պաշտոնյան ինքնագլուխ չէր անի, և ըստ էության քաղաքապետարանի ղեկավարության որոշումն է։

Աշոտ Մելիքյանը կոչ արեց պաշտոնյաներին սահմանափակումներ դնելու փոխարեն ավելի բաց աշխատել ԶԼՄ-ների հետ, քանի որ հասարակությունը հիմնականում հենց նրանց միջոցով է տեղեկանում իրենց աշխատանքի մասին։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ