«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամները վստահ են, որ մարդիկ, որոնք շատ լավ տեղեկացված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, բնավ խտրականություն չեն ցուցաբերում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ:

Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով քննարկմանը «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Ժենյա Մայիլյանը ասաց, որ մարզերում շատերը չգիտեն, թե որտեղ կարող են հետազոտվել, նաեւ վախենում են համայնքներում հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ, քանի որ վախենում են իմանալ իրենց կարգավիճակի մասին:

«Մենք մարզերում դասընթացներ ենք կազմակերպել եւ քաղաքացիներին տեղեկություններ տրամադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Տեղեկություններ ստանալուց հետո շատերի վերաբերմունքը փոխվել է, եւ հասկացել են, որ օրինակ՝ ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող անձի հետ էլ կարելի է ամուսնանալ: Մարզաբնակ կանայք խոցելի են: Մենք խոսել ենք աղջիկների հետ, որ մինչեւ ամուսնանալը հետազոտվեն, ինչպես նաեւ ստիպեն իրենցապագա ամուսինները հետազոտվեն»,-ասաց Մայիլյանը:

Ասուլիսի մյուս բանախոս ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանն էլ ասաց, որ ՄԻԱՎ-ով ապրող կանանց կյանքը փոխվել է, որոնց հետ կենտրոնն աշխատել է:

«Այդ կանայք ներքին խարան են ունենում, իրենց պիտակավորում են: Մեր աշխատանքների արդյունքում ձերբազատվում են այդ բարդույթներից, ինքնահարգանքի բարձրացում է լինում, ու նշում են, որ միջավայրում էլ իրենց հարգալից են վերաբերվում, իրենք անձնային աճ են ունեցել»:

Աբգարյանը հավելեց, որ համայնքներում դասընթացների արդյունքում, կանայք եւ աղջիկները հասկացել են, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդը կարող է սննդի ոլորտում աշխատել:

«Մենք հարց էինք տվել՝ եթե ձեր հարազատը ՄԻԱՎ-ով վարակվի, հոգ կտանե՞ք նրա մասին: Մինչ դասընթացը նրանք նշել էին՝ ոչ, դասընթացից հետո նշել էին՝ այո»,-ասաց Աբգարյանը:

Բանախոսներն ասացին, որ ՄԻԱՎ-ով ապրող կանայք շատ խոցելի են, եւ շահառուների ներկայացրած պատմություններում արտացոլվում են շատ խնդիրներ տարբեր ոլորտներում:

«Օրինակ՝ առողջապահության ոլորտի բացթողումները, մասնագիտական էթիկայի խախտումներ են լինում, գաղտնապահության խախտում, օրինակ` բարեկամի կամ հարազատի մոտ բժիշկն ասել է ՄԻԱՎ կարգավիճակի մասին, կամ ամուսնու կարգավիճակի մասին են ասել ուրիշների ներկայությամբ և այլն»,- հավելեց Աբգարյանը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ»
29.01.2020
11:00
Հունվարի 29, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի մամուլի ասուլիսը «Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ» թեմայով:

Ասուլիսին Լարիսա Մինասյանը հանդես կգա հայտարարությամբ, որից հետո կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
«Ի՞նչ մարտահրավերներ է արձանագրել «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների ոլորտում»
24.01.2020
12:00
Հունվարի 24-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝«Ի՞նչ մարտահրավերներ է արձանագրել «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների ոլորտում» թեմայով։
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ