Օրենսդրական փոփոխություններ․ կրոնական կազմակերպությունների իրավունքների սահմանափակում, թե՞ոլորտի բարեփոխում
Փետրվարի 12, 12:00

Փետրվարի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Օրենսդրական փոփոխություններ․ կրոնական կազմակերպությունների իրավունքների սահմանափակում, թե՞ ոլորտի բարեփոխում» թեմայով:

ՀՀ Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ է հանդես եկել։ Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ «Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ և չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ ՀՀ-ում իրականացվել են Սահմանադրական բարեփոխումներ, ՀՀ-ն միացել է միջազգային համաձայնագրերին և ստանձնել որոշակի պարտավորություններ»:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը օրենքի փոփոխությունների հետ կապված կարծիք է հայտնել, որ «օրենքով պետք է ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը»: 

Սակայն իրավապաշտպաններն ո մարդու իրավունքների փորձագետները մտահոգություններ են հայտնում, որ այս նախագծի ընդունման դեպքում կարող են սահմանափակվել  միավորումների խոսքի ազատությունները, ինչպես նաև խնդիրներ կան անձնական տվյալների պաշտպանվածության առումով։

Բանախոսներն էին՝

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Անուշ Մարգարյան, իրավաբան, մարդու իրավունքների փորձագետ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

 

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին»
ՄՖԿ-Ն ԿՕԳՆԻ ՀԶՈՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՌՆԵՐԵՑ ԿԱՆԱՆՑ
«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
Սոցիալական աշխատողի ինստիտուտ, կա՞, թե՞ չկա
«Արցախում ընտրությունները կկայանա՞ն ցանկացած եղանակի»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...