«Առցանց մագիստրոսական կրթության հնարավորությունները և հեռանկարները Հայաստանում»
29.11.2017
11:00
Հայաստանում առաջին անգամ իրականացվում է առցանց մագիստրոսական կրթություն: ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը համատեղ մեկնարկել են «Հեռավար մագիստրոսական կրթություն համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագիրը:

Նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Առցանց մագիստրոսական կրթության հնարավորությունները և հեռանկարները Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ Պետական կառավարման ակադեմիային ռեկտոր Արսեն Լոքյանը ևՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը:

«Աշխարհում հեռավար կրթությունը նորություն չէ: Առաջին անգամ դա եղել է Անգլիական բաց համալսարանը 1969 թ., որից հետո սկսեցին ոչ ավանդական համալսարանները աճել և մոտավորապես 10-15 տարվա ընթացքում դրանց թիվը հասավ 200-ի»,- ասուլիսի սկզբում նշեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն  Ալբերտ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացումը նպաստավոր պայմաններ ստեղծեց հեռավար կրթություն կազմակերպելու համար: Այստեղ ապահովվում է ինտերակտիվ կապը, հետադարձ կապը ուսանողի և դասախոսի միջև: Հայաստանում այդպիսի փորձեր եղել են. կազմակերպվել են առանձին դասընթացներ, վերապատրաստման կուրսեր և այլն:

Սակայն, հեռավար ուսուցմամբ մագիստրոսական կրթական ծրագիրը վերջերս է մեկնարկել՝ 15 ուսանողով:

«Հիմա մենք համոզված ենք, որ ճիշտ օգտագործելով նոր կրթական ծրագրերը, տեխնոլոգիական պրոգրեսի արդյունքում ձեռք բերված հնարավորությունները, ուրբանիզացիան, ժամանակի մարտահրավերները, մենք կկարողանանք մատուցել սովորողին այն կոմպետենցիաները, ինչը, որ անհրաժեշտ է մագիստրոսի որակավորում ստանալու համար»,- ընդգծեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

Առայժմ գործում է միայն «Գործարար վարչարարություն» հեռավար մագիստրոսական ծրագիրը, ըստ բանախոսների,  նախ պետք է «ցույց տանք, որ մենք կարողացանք մեր առջև դրված խնդիրը լուծել՝ առանց բացասական երևույթների և ուսման որակի նվազման, եթե այս բոլորը մենք ապահովենք՝ անպայման հնարավորություն կունենանք իրականացնել դա բոլոր մասնագիտությունների գծով»:

Վերապատրաստվել են 26 դասախոսներ, ուսումնասիրվել է միջազգային փորձը, մի քանի դասախոսներ ուղարկվել են Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան, որպեսզի տեսնեն ՝ ինչպես են նրանք կազմակերպում հեռավար կրթությունը, և այդ ամբողջի արդյունքում մշակվել է առարկայական ծրագրերը:

Բանախոսները փաստում են, որ հեռավար ուսուցումը, եթե արդյունավետ կազմակերպվի, մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան հեռակա ուսուցումը:

Հեռավար կրթության ուսման տևողությունը երկուս ու կես տարի է: Ուսման վարձը տարեկան 400 հազար ՀՀ դրամ է:

Դիմորդներն ընտրվում են հարցազրույցի միջոցով: Միջին դժվարության շեմ է սահմանված: Ուսումնառության ընթացքում որոշակի պայմաններ են ստեղծված, որ միջանկյալ և ավարտական քննությունների ժամանակ ուսանողը պետք է ներկա լինի: Պահանջներից է, որ ուսանողը ֆիզիկապես պետք է ներկա գտնվի պետական քննությանը:

Նշելով հեռավար կրթության առավելությունները՝ բանախոսները շեշտում են, որ այն հատկապես հարմար է նրանց համար, ովքեր աշխատում են, ունեն ժամանակի խնդիր, կամ ունեն տեղաշարժման, տեղափոխման  խնդիրներ: Ուսման վարձը ավելի քիչ է, քան առկա և հեռակա սովորելու դեպքում:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ