«Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում»
26.10.2017
11:00
Տվյալների վիզուալացումը գործիք է, որը հնարավորություն է տալիս հանրությանը տեղեկացված լինել բյուջետային միջոցներից և լինել իրազեկ, թե ինպես են ծախսվում հանրային գումարները:


Այս տեսակետը հայտնեցին Հոկտեմբերի 26-ին Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի  ժամանակ ՀԿ դաշտի ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները:

Հոկտեմբերի 26-28  Գյումրիում տեղի կունենա «Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում» թեմայով կոնֆերանս, որին կմասնկացեն այս ոլորտում մեծ փորձառություն ունեցող միջազգային փորձագետներ Չեխիայից, Հունգարայից և Սլովակիայից:

Բացի քաղաքացիական հասարակության կառույցներից կոնֆերանսին մասնակցելու են նաև ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները, ովքեր որոշակիորեն կապված են այս ոլորտի հետ:

Բանախոսների խոսքով կոնֆերանսի նպատակն է կապեր զարգացնել  այլ երկրների նմանատիպ կազմակերպությունների հետ և համատեղ ուժերով նպաստել Հայաստանում քաղաքացիական մասնակցության բարձրացմանը, ինչպես նաև քննարկել տարբեր երկրների փորձը և դրա հիման վրա մշակել մի ուղեցույց, որը կօգնի հասարակական և լրատվական կազմակերպություններին և տեղական կառավարման մարմիններին:   

 «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը ներկայացրեց Գյումրիում գործող «Կոմպասս» կենտրոնը, որն արդեն 3-րդ տարին է՝ աշխատում է տարբեր ուղղություններով՝ հիմնականում զբաղված լինելով քաղաքականության վերլուծության մշակմամբ:

«Մենք փորձառություն ունենք բյուջետային տվյալների վերլուծության և համայնքի բնակչությանը բյուջետային քաղաքականությանը ինտեգրելու գործում: Այս փորձառությունը  հանգեցրեց gyumribudget.am կայքի ստեղծմանը, որը թույլ է տալիս հետևել, թե ինչպես են ծախսվում հանրային գումարները»,- նշում է Ղարիբ Հարությունյանը:

Նրա կարծիքով վիզուալացված տվյալներն ուղղակի թվեր չեն, քանի որ խոսքը մարդկանց գրպանից վճարվող հարկերի, հանրային գումարների և միջոցների մասին է, և այս առիթով տվյալների թափանցիկությունը խիստ կարևոր է:

«Երբ ստեղծվեց gyumribudget.am կայքը, սկզբում անդրադառնում էինք միայն բյուջետային տվյալներին: Հաջորդիվ ուսումնասիրեցինք առանձին ոլորտներ. մանրամասն մոնիթորինգ իրականացրինք, ամբողջ քաղաքում անցկացրինք սոցիալական հարցումներ, որպեսզի գանք վերջնական եզրակացության, թե գումարներն ինչի վրա են ծախսվում,  ինչ արդյունքի են հանգեցնում, և ինչքանով է բնակչությունը գոհ արդյունքներից»,- հավելեց Ղարիբ Հարությունյանը:

Ըստ  Հարությունյանի ՝ կոնֆերանսի գլխավոր նպատակներից է նաև քննարկել և ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն քաղաքացիների իրազեկվածությանը, ակտիվությանը և որոշումների կայացման մասնակցությանը:

Նա նաև ընդգծեց, որ Գյումրիում իրականացված աշխատանքների արդյունքում նկատելի է բնակչության ակտիվություն, որը դրսևորվում է ցանկացած հոդվածի վերաբերյալ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյային հարց ուղղելով:

 Ասուլիսի մյուս բանախոս, Բուդապեշտի քաղաքականության վերլուծության ինստիտուտի համանախագահ, ավագ գիտաշխատող Պետրա Էդինա Րեսզկետոն, ներկայացնելով Հունգարիայում ունեցած փորձը, նշեց, որ նախկինում Հունգարիայում բյուջեն առցանց հասանելի չի եղել և ոչ միայն քաղաքացիները, այլ նաև տնտեսագետները պատկերացում չունեին պետության կողմից ծախսվող գումարների մասին:

«Մենք ստեղծեցինք կայք, որտեղ վիզուալ կերպով ներկայացված է ամբողջ տվյալների բազան: Սա համագործակցության արդյունք էր. Մենք աշխատել ենք 2 տարբեր խմբերի հետ՝ լրագրողների և ուսուցիչների: Մենք նպատակ ունենք այս ծրագիրն իրականացնել Հունգարայի տարբեր քաղաքներում»,-ասում է Պետրա Էդինա Րեսզկետոն:

Սլովակիայի ԻՆԵԿՈ - Տնտեսական և սոցիալական բարեփոխումների ինստիտուտի նախագահ Պիտեր Գոլիասը  նեկայացնում է գիտահետազոտական-ուղեղային կենտրոն, որի առաքելությունն է աջակցել բարեփոխումների գործընթացին Սլովակիայում:

«Գաղափարներից մեկը, որի վրա մենք հիմնվել ենք, տեղական ֆինանսական կառավարման արդյունավետությունն է: Ծրագիրը սկսել ենք 2012 թ., երբ մեծ խնդիրներ առաջացան տեղական կառավարման մարմինների և նրաց պարտքերի հետ», նշում է Պիտեր Գոլիասը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ չկար տեղական կառավարման մարմինների նկատմամբ վերահսկման ոչ մի մեխանիզմ:  Նրանք ավելի ու ավելի շատ պարտքեր էին կուտակում, ինչը հանգեցնում էր հանրային գումարների անարդյունավետ ծախսմանը:

«Մենք սկսեցինք հավաքագրել և հրապարակել ֆինանսական տվյալներ: Արդյունքում մեծ հանրային ճնշումներ սկսվեցին ֆինանսական արդյունավետությունը կարգավորելու նպատակով: Տեղական կառավարման ֆինանսական կայունությունը բարելավվեց: Այսօր այլևս տեղական կառավարման ֆինանսական արդյունավետության խնդիր չունենք»,-հավելեց Գոլիասը:

Ասուլիսին ներկա էր նաև Չեխիայում տնտեսության և շուկայի վերլուծության կենտրոնի վերլուծաբան Պավել Պետերկան,  ում կարծիքով տնտեսական ազատւթյունը քաղաքացիական հասարակության կարևոր հիմքն է:

Վերլուծաբանը նշում է, որ Չեխիայում կա տարբերություն ենթակառուցվածքների որակի և դրանց կատարած աշխատանքի մեջ:  Միջինացված թվով  յուրաքանչյուր տանը 1.2  համակարգիչ է օգտագործվում և բնակչության 79%  ամեն օր օգտվում է համացանցից, սակայն միայն 15% Է առցանց առնչվում պետական ծառայությունների հետ: Մարդկանց միայն 63%  է  իրենց բանկային գործարքները կատարում առցանց:

«Կառավարությունը սկսել է ռազմավարական մակարդակով քայլեր ձեռնարկել այս ցուցանիշը փոխելու համար: Ես վստահ եմ, որ որակյալ տվյալների և այդ տվյալների որակյալ ներկայացումը կարևոր է  ներկայիս իրավիճակը հանրությանը ներկայացնելու գործում»,-ընդգծեց Պավել Պետերկան:

 Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով  Հայաստանում կա գլոբալ խնդիր. Մի կողմից օրենսդրությունը պահանջում է, որ պետական կառույցները հրապարակեն տվյալները, իսկ մյուս կողմից չկա հստակ պահանջ, թե ինչ ֆորմատով դա պետք է լինի:

Ըստ մեդիա փորձագետի օրենսդրական փոփոխությունների կարիք կա, որպեսզի օրենսդրական կառույցները ոչ միայն պարտադրվեն հրապարակել տվյալները՝ ելնելով տեղեկատվության ազատության սկզբունքից, այլ նաև հրապարակեն դրանք մատչելի և բաց ֆորմատով:

«Տվյալների վիզուալացումը պետք է, որպեսզի ընկալելի լինեն տվյալները: Ինչքան տվյալները շատ են, այնքան ավելի դժվար է մշակել այն: Պետք է ավտոմատացված տվյալների մշակման հնարավորություն լինի: Սա ժամանակի պահանջն է և պետք է հասցնել կառավարությանը»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանք, թե պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները
16.09.2021
17:41
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Հոկտեմբերի 1-ից, աշխատող այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, պետք է ամսվա ընթացքում 2 անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուին։

Պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելն ըստ Արդարադատության նախարարության՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի սահմանվել է իբրև հանրային պաշտոնյային աշխատանքից ազատելու հիմք։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում
07.09.2021
16:01
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Կորոնավիրուսային համավարակը «ջրի երես դուրս բերեց» գործատու-աշխատող հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրներ՝ դառնալով խախտումների բացահայտման ու վեճերի առաջացման պատճառ։ Ամեն բան սկսվեց նրանից, որ Կառավարության կողմից հայտարարված աջակցության ծրագերից օգտվել ցանկացող աշխատողները պարզեցին, որ իրենք իրականում գրանցված աշխատողներ չեն և չունեն աշխատանքային պայմանագրեր։
Ներքաղաքական լարվածության արտաքին քաղաքական ազդեցությունը
02.09.2021
12:00
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ներքաղաքական լարվածության արտաքին քաղաքական ազդեցությունը» թեմայով:
Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է
01.09.2021
12:00
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ զրուցեցինք «Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է» թեմայով:
Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞
31.08.2021
12:00
Օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց քննարկում «Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ