Մշակութային գործիչների առաջարկը «հաց բերող» Արթուր Սարգսյանի հուշարձանը տեղադրելու համար
02.11.2017
11:00
Մշակութային գործիչներն առաջարկում են Երևանում տեղադրել «հաց բերող» Արթուր Սարգսյանին նվիրված հուշակոթող և նոյեմբերի 2-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեցին իրեն առաջարկները:

Հուշակոթողի նախագծի հեղինակ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասում է, որ այն խորհրդանշում է և ցույց է տալի Արթուր Սարգսյանի էությունը:

Հուշակոթողը, ըստ նախագծի, թեքվող խորանարդ է, որը կազմված է սյուներից:

«Այստեղ կարևոր է Արթուրի բնավորության բազմազանությունը, նա շատ գրագետ, անսպասելի գիտելիքների տեր անձնավորություն էր և ամեն մի սյունը խորհրդանշում է նրա բնավորության առանձին գծերը: Մենք ենթադրում ենք, որ սա  կտեղադրվի Իտալիայի և Բեյրութի փողոցներում ընկած պուրակում, Իտալիայի դեսպանատան դիմաց: Շատ հանգիստ, Արթուրին բնորոշ մի տարածք, որտեղ չկա անցուդարձ, ակտիվություն»,-ասում է Թարխանյանը:

Հուշակոթողը ներկայացնում է իրենից բազալտե պլատֆորմ, որի կենտրոնում գտնվում է փոքրիկ ջրավազան: Ըստ Թարխանյանի` ջրավազանը խորհրդանշում է այն մաքրությունը, որից բարձրանում է Արթուրի էությունը և դառնում կարծր բազալտի պես:

«Վերևում տեսնում ենք բազալտե ֆորմաները, որոնք դանում են ապակե: Դա խորհդանշում Արթուրի սկզբունքը, երբ ինքը վերցնում էր ազգի, ժողովրդի, ամեն մեկի ցավը և  դարձնում էր դա բարիություն, սեր ժպիտ: Սյուների մի կողմի վրա դաջված է Արթուրի հայտնի պատկերը և մենք փոքրիկ ցուցանակի վրա ուզում ենք գրենք Արթուրի հայտնի խոսքերը, որ բնորոշում է նրան. «Եթե ոչ ես, ապա` ո՞ վ»»:

Թարխանյանը նշում է հուշակոթողի այս նախագիծը և առաջարկը ներկայացնելու են Երևանի քաղաքապետարան:

Հիշեցնենք, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել էր այս 2017թ. մարտի 16-֊ին: Նա մեղադրվում էր 2016թ․ հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված Սասնա ծռեր խմբավորմանը օժանդակելու մեջ. գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։

Նրան կալանավորել էին օգոստոսի 2-ին։ Այնուհետև պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին: Սակայն Սարգսյանին կրկին կալանավորել էին փետրվարի 9-ին։ Նա հաջորդ օրը հացադուլ էր հայտարարել, որի հետևանքով  առողջական խնդիրները սրվել էին:  Նրա խափանման միջոցը` կալանավորումը երաշխավորության դիմաց փոխվել էր, և նա դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ և մահացել էր մարտի 16-ին:

«Հաց բերողի» մահվան լուրը հրապարակվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում` ի նշան Արթուրի հիշատակի և ՀՀ իշխանությունների հանդեպ բողոքի:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, ով նույնպես մասնակցում էր Մեդիա կենտրոնի ասուլիսին, նշեց, որ կարևորում է այդպիսի խորհրդանիշ կոթողի ստեղծումը Երևանում:

«Մի գիշերում Արթուր Սարգսյանը դարձավ համայն հայության սիրելին, իր այդ մի արարքով: Ինչու՞  չլինի այդպիսի հուշակոթող, որտեղ մարդիկ կարող են այցելել, տեսնել»,-ասում է Թամարա Հովհաննիսյանը:

Դերասանուհին պատմում է, որ ինքը Անահիտ Թարխանյանի հետ այցելել է Արթուր Սարգսյանին մահից մի քանի օր առաջ և հենց այդ ժամանակ է Թարխանյանի մոտ առաջացել այդ գաղափարը ստեղծելու նման հուշակոթող` նվիրված Արթուրին:

«Այս նախագիծը ծնվել է ոչ պարտադրաբար, ծնվել է  Թարխանյանի ամբողջ հուզական և մասնագիտական աշխատանքից: Քաղաքային իշխանությունները խորհին իմ խնդրանքով պիտի վերանայեն իրենց տեսակետը և թույլ տան անելու մի բան, որը կլինի ոչ միայն քաղաքինը, այլև համայն մարդկությանը: Այդ վայր կայցելեն ամբողջ աշխարհի հայերը»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Քանդակագործ Գարեգին Դավթյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ընդգծեց, որ ճիշտ է  ընտրվել սիմվոլիզմի տարրեով լուծել հուշարձան տեղադրելու միտքը:

«Քանի որ հենց ինքը Արթուր Սարգսյանը իր կերպարով կարող էր հանդիսանալ մարդկային շատ դրական հատկանիշների, բարիության և մեծահոգության սիմվոլ »,-ասաց քանդակագործը:

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ասում է, որ մեծ համակրանք ունի Անահիտ Թարխանյանի արվեստի նկատմամբ և այս հուշակոթողը տեղադրելով, մայրաքաղաք կբերվի նոր մշակույթ:

«Բացի այն, որ սա Արթուր Սարգսյանին է նվիրված, մեր ունեցած հնաոճ, մեր քաղաքին ոչ միշտ վայել, ոչինչ չասող հուշարձաններին կգա փոխարինելու այս ժամանակակից, գեղեցիկ, խորհրդանշական, եվրոպական ստանդարտներին համապատասխան հուշակոթողը: Կտեսնեք, թե բովանդակությունը և ձևը ինչպիսի մեծ արդյունք կունենան: Որպես ճարտարապետական լուծում հիացած եմ, սա մեր քաղաքին նոր ոճ, նոր ձև, նոր բովանդակություն ու նոր մշակույթ  կբերի»,-հավելեց Պապյանը:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեքL [email protected] էլ. փոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
«Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում»
14.02.2020
13:00
Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե՝ Թումանյան 42, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ) տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով:
«Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում»
14.02.2020
11:30
Փետրվարի 14-ին` ժամը 11։30-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով իրականացված մոնիտորինգի արդյունքները։
Ստորև կարող եք ծանոթանալ նաև մամուլի հաղորդագրությանը։
«ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները»
13.02.2020
13:00
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ