Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծ. արդյո՞ք փոփոխությունները բանակում չեն հարվածի գիտությանը
26.10.2017
19:30
Հոկտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծ. արդյո՞ք փոփոխությունները բանակում չեն հարվածի գիտությանը» թեմայով:

Բանավեճի բանախոսներն էին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թևան Պողոսյանը, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Հանրային քաղաքակնության ինստիտուտ, կրթության փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Ազգ-բանակ» հայեցկարգի շրջանակում այս շաբաթ Ազգային ժողովում քննարկման է դրվել  երկու օրենքի նախագիծ` «Պաշտպանության մասին»  և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»:

Հովհաննես Հովհաննիսյան, հիշատակելով  նման օրենքի փոփոխությունների նախագծի առաջ քաշումը 2004-ին, հարց է ուղղում իշխանություններին, թե ի՞նչ է փոխվել այս 13 տարիների ընթացքում, որ պաշտպանության ոլորտում նորից  նման օրենքի նախագիծ է բերվում:

«Ասում են, որ սա գիտությանը չի հարվածելու, մենք ունենալու ենք ավելի լավ գիտություն: Բայց որևէ  փաստական տվյալներ, հետազոտության արդյունքներ, թե ինչպես է դա տեղի ունենալու, ընդհանրապես չբերվեցին: Չբերվեց նաև այն հիմնավորումը, թե ի՞նչ կարիքից դրդված է այս օրենքի նախագիծը առաջ քաշվել, հատկապես տարկետման հետ կապված որն է դրա կարքիը: Միևնույն ժամանակ ասում են, որ թվաքանակի խնդիր չունեն և արդարություն են փորձում ապահովել, դա շատ ավելի է խորացնում հասարակության մեջ ճեղքվածքը: Մարդիկ լսելով, որ արդարություն ենք ավելացնում կամ խորացնում, հասկանում են, որ արդարության այդ դրսևորումները իրենց կյանքում չեն տեսնում: Մարդիկ գիտեն որ արդարությունը  իրենց չի վերաբերվելու»,- ասում է Հովհաննիսյանը:

Թևան Պողոսյանն ասում,է որ նախկինում հնարավորություն ունենալով աշխատել ԱԺ պատգամավոր, հեղինակել է մի նախագիծ, որով ընդհանրապես տարկետում չպետք է լինի:

«18 տարեկանը լրացել է, գնում է բանակ: Ինչու՞, սոցիալական արդարության խնդիրներից ելնելով…Օրենքի փոփոխությամբ կամավոր ընտրության էլեմենտն է ավելացել,  զինկոմիսարիատների հանդեպ բոլոր բողոքները էլեկտրոնային համակարգով են լինելու, նպատակ է դրվել առողջապահական առաջին ստուգումների խնդիրը փոխել: Մենք ունեցել ենք քննրակումներ, հանրային հանդիպումներ և  նման առաջարկների, լուծումների ենք եկել: Իրավիճակը չի կարող մնալ նույնը, մարտահրավերներն են փոխվել, իսկ համար մեկ մարտահրավերը մեր երկրի անվտանգությունն է»,-ասում է Պողոսյանը և վեջում հավելում, որ գիտությանը պահելու համար առաջին հերթին ֆինանսավորում է պետք:

Հակադարձելով պարոն Պողոսյանին` Գևորգ Գորգիսյանն ասում է, որ գիտության զարգացման  համար ոչ միայն ֆինանսավորում է պետք  այլև միջավայր, մթնոլորտ, որպեսզի այդ գիտնականը աճի:

«Մենք ունենք արտագաղթ, որը շատ լուրջ մարտահրավեր է և այն օրեցօր շատանում է ու արտագաղթողների թվի մեջ շատ են այն մարդիկ, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխան ծառայի բանակում: Սա նույնպես խնդիր է, որը առաջացել է ՀՀԿ-ի կառավարման շնորհիվ»,-ասում է Գորգիսյանը:

Նա ընդգծում է, որ Հայաստանը կարող է պաշտպանության ոլորտի և ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու շնորհիվ գիտնականներին ուղղել այդտեղ:

«Սակայն երբ մենք 18 տարեկանից բոլորին տանում ենք բանակ, մենք բանակը զրկում ենք նաև որակյալ կադրերից, որոնք գոնե բակալավրը ավարտելուց հետո կապահովեին որակական նոր ինչ որ բան բանակում»,-ասում է Գորգիսյանը:

Արթուր Սաքունցն էլ նշում է, որ նախևառաջ Հայստանում կա համակարգային կոռուպցիա, տնտեսական խնդիրներ, էներգետիկ կախվածություն, սոցիալական անապահովություն, արտագաղթ և սրանք բոլորը նույնպես երկրի անվտանգությանը սպառնոցող խնդիրներ են:

«Անվտանգությունը միայն պաշտպանության բաղադրիչով չի պայմանավորված: Երբևիցե, եթե որևէ երկրում կփորձեն անվտանգությունը ապահովել միայն պաշտպանության  բաղադրիչով, կնշանակի այդ երկիրը  գնում է միլիտարիզացիայի, սա այդպես  է»,-ընդգծեց Սաքունցը:

Բանավեճի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] էլ. փոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ