«Հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում»
09.10.2017
14:30
8 տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները բեկումնային դերակատարություն ունեցան ինչպես երկու երկրների հարաբերություններում, այնպես էլ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:

Հայ-թուրքական հարաբերությունները սկսեցին դիտարկվել՝ Ցուրիխյան արձանագրություններից առաջ և հետո։ Բազմաթիվ քննադատությունների ենթարկված այդ արձանագրությունները շուրջ մեկ տասնամյակ սառեցված վիճակում մնալուց հետո այժմ կանգնած են առոչինչ հայտարարվելու եզրին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից սույն թվականի սեպտեմբերի 20-ին ունեցած ելույթում հայտարարեց. «Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» «Հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով հարցազրույցի ընթացքում արեւելագետ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, գնահատելով հայ-թուրքական արձանագրությունները, նշեց, որ դրանք դատապարտված էին տապալման, քանի որ դրանք ի սկզբանե սխալ փաստաթղթեր էին.

«Ցանկացած 2 պետություն, երբ հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, գնում են պարզ արձանագրության ճանապարհով: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս պետությունները ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, սահմանները, իսկ եթե ճանաչում են ինքնիշխանությունը, նշանակում է՝ չեն խառնվում միմյանց ներքին գործերին, սա նրանց համար բավարար հիմք է: Այս կետերի առկայությունը բավարար է 2 պետություններին, որպեսզի սկսեն դիվանագիտական հարաբերություններ»,- նշեց նա: 

Բանախոսի կարծիքով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից շահեց բացառապես Թուրքիան, որը հենց սկզբից էլ նպատակ չի ունեցել վավերացնել այդ փաստաթղթերը, եւ ճիշտ չեն այն պնդումները, որ Թուրքիան Ադրբեջանի ճնշումների ներքո չի վավերացրել այդ արձանագրությունները.

«Շատ լավ հաշվարկված գործընթաց էր, որը նախ՝ հիմնված էր ամերիկյան հիմնական նախաձեռնության վրա, որի շուրջ հնարավոր եղավ ինչ-որ կոնսենսուս ստեղծել տարբեր այլ երկրների հետ միասին: Թուրքիան այս արձանագրությունները շատ թանկ գնով վաճառեցին Ադրբեջանին։ Նա ունեցավ լրջագույն նյութական և ոչ նյութական ձեռքբերումներ, և համեմատելով այն բանի հետ, թե ինչ իրեն կարող էր տալ այս հարաբերությունների հաստատման միջոցով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների որոշակի կարգավորումը և ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելուց եկող շահը, հասկանում ենք, որ Թուրքիան ճիշտ հաշվարկել էր և շատ ավելի շատ բան շահեց՝ այս քաղաքականությունն անցկացնելով»:

Բանախոսը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել այն ժամանակ, երբ այդ ուղղությամբ սկզբունքային որոշում կայացնեն Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները.

«Դրանից հետո նոր գալիս են այլ երկրների շահերը, որոնք կարող են ինչ-որ պահի որոշիչ դեր կատարել, բայց  առաջնայինը Թուրքիայի ու Հայաստանի որոշումներն են»:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ