Նախընտրական խոստումներ և քայլեր. Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության 2-ամսյա գործունեությունը
28.08.2017
11:00
Երևանի նորընտիր ավագանին ավելի քան երկու ամիս է, ինչ ստանձնել է լիազորությունները։

«Մեդիա կենտրոնը» Երևանի ավագանու խմբակցությունների գործունեությունը, նրանց կողմից կատարված աշխատանքները հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև խմբակցությունների գործունեությունը նրանց նախընտրական ծրագրերի համատեքստում դիտարկելու նպատակով հյուրընկալում է Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին։

Օգոստոսի 22-ին «Մեդիա կենտրոնում» իրենց աշխատանքն ու խնդիրները ներկայացրեցին «Ելք» խմբակցության անդամները: Օգոստոսի 28-ին արդեն կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին Մեդիա կենտրոնում խոսեցին «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները։

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ վերջին մեկ ամիսը իրենք նվիրել են Երևանի բնակիչների հետ հանդիպումներին և այցելել քաղաքի բոլոր 12 վարչական շրջանները, որպեսզի առավել համապարփակ պատկերացումներ կազմեն երևանցիների խնդիրների ու մտահոգությունների մասին։

«Մենք խմբավորել ենք այդ խնդիրները, որոնք հիմնականում կապված են Երևանի քաղաքապետարանի թերի աշխատանքի կամ չաշխատելու հետ»,- ասաց Մարինա Խաչատրյանը։

Վերջինս հարկ համարեց առավել մանրամասն ներկայացնել խմբակցության դիտարկումները Երևանի հասարակական տրանսպորտի կարգավորման խնդրի հետ կապված։  Ավագանու անդամի հավաստմամբ՝ իրենց խմբակցությունը ավագանու պաշտոնական լիազորությունները ստանձնելուց հետո քաղաքապետարան է ներկայացրել քաղաքի հասարակական տրանսպորտի կարգավորման ու կանոնակարգման հայեցակարգային ծրագիր, ինչպես նաև քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակիցներին առաջարկել են շաբաթը մեկ անգամ երթևեկել հանրային տրանսպորտով, որպեսզի հստակ պատկերացում կազմեն, թե ինչ աղետալի վիճակում է գտնվում այդ համակարգը։ Սակայն քաղաքապետն ու աշխատակիցները մերժել են առաջարկները։ 

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի համակարգը արդիականացնելու ու բարեփոխելու Երևանի քաղապետարանի կողմից իրականցվող միջացառումներին՝ Մարինա Խաչատրյանը նշեց.

«Ինչ վերաբերում է այդ խնդրի շուրջ ձևավորված աշխատանքային խմբին ու հրավիրված անգլիական կազմակերպությանը, ապա պետք է ասեմ, որ, քննարկումներին ներկա լինելով, պետք է նշեմ, որ այդ փաստաթուղթը իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում։ Եվ այդ փաստաթղթի համար երևանցիներս մեր գրպանից՝ Երևան քաղաքի բյուջեից վճարել ենք 1 մլն ԱՄՆ դոլար»։

Վերջինս համոզմունք հայտնեց, որ տեղացի մասնագետները առավել արդյունավետ և առանց աստղաբաշխական գումարների կարող էին այդ աշխատանքը կատարել։

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, ի մի բերելով երևանցիները հետ հանդիպումների արդյունքները, նշեց, որ քաղաքացիների խնդիրները հիմնականում սոցիալական բնույթի էին։ Միաժամանակ հարկ համարեց կանգ առնել նախակրթարանների խնդրի վրա:

«Այս պահին ունենք 30 հազար երեխա, ովքեր սպասում են մանակապարտեզ գնալու իրենց հերթին և շատ հնարավոր է, որ նրaնց հերթը չհասնի։ Մենք այս պահին հնարավորություն ունենք մանկապարտեզներում ընդունելու 12 հազար երեխա։ Սա այն դեպքում, երբ ունենք մանկապարտեզներ, որոնց շենքերը օգատգործվում են որպես առևտրի կենտրոններ կամ ժամանցի այլ վայրեր»,-ասաց Աղեկյանը։

Երևանի ավագանու անդամը նաև ներկայացրեց, թե իր  կարծիքով որոնք են այն հիմնական ու առաջնահերթ խնդիրները, որոնք կանգնած են երևանցիների առաջ.

«Առաջինը հանրային տրանսպորտի խնդիրն է, երկրորդ կարևորագույն խնդիրը կրթական հարցն է, ներառյալ՝ նախադպրոցական կրթությունը և երրորդը՝ առողջապահական խնդիրներն են»։

Մարինա Խաչատրյանն առաջնահերթ խնդիրների այլ փունջ ու հերթականություն ներկայացրեց՝ ամենաառաջնային խնդիր համարելով քաղաքացիների իրավագիտակցության պակասը:

«Քաղաքացիների մեծ մասի իրավագիտակցության պակասի պատճառով է, որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Երկրորդ խնդիրը աղբն է, օդի աղտոտվածությունը և կանաչապատման սոսկալի ցածր ծավալները, իսկ երրորդ ամենակարևոր խնդրը սոցիալական ծանր պայմաններն են, ինչն անդրադառնում է բոլոր ոլորտների վրա՝ կրթությունից մինչև տրանսպորտ»,-ասաց Խաչատրյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:  

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագրի/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]էլ հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
«Ինքնասպանություն՝ տեսակներ, պատճառներ, կանխարգելում»
14.05.2020
19:00
Հանրային լրագրության ակումբը մայիսի 14-ին, ժամը 19:00-ին, կազմակերպեց վեբինար «Ինքնասպանություն՝ տեսակներ, պատճառներ, կանխարգելում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ