«Պետական գնումների համակարգի՝ 2017թ. առաջին կիսամյակի գործունեության մոնիտորինգի արդյունքները»
12.07.2017
12:00
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում առավել ռիսկային ոլորտներից է համարվում պետական գնումների համակարգը:

Բազմիցս պետական ամենաբարձր մակարդակով խոսվել է այդ ոլորտում թափանցիկություն ապահովելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտության մասին:

Վերջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սույն տարվա հունիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ մասնավորապես հայտարարել էր. «Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը 2017թ. առաջին կիսամյակի կտվածքով մոնիտորիգ է անցկացրել պետգնումների համակարգում, որի արդյունքները հուլիսի 12-ին  «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեցին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և նույն կազմակերպության գնումների փորձագետ Արսեն Համբարձումյանը:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ անդրադարձ են կատարելու պետգնումների ոլորտում առավելապես համակարգային խնդիրներին, որոնք ներառում են մեկ անձից կատարվող գնումները, պատվիրատուի պատասխանատվության խնդիրը, օրենդրական փոփոխությունները, բողոքարկման համակարգը և ինտերնետային կայքերը:

Բանախոսը նշեց, որ դժվար է խոսել պետգնումների համակարգում կատարված փոփոխությունների արդյունքների որակի մասին, քանի որ դրանք գործնականում նոր-նոր են սկսել կիրառվել, և արդյունքները հստակ տեսանելի չեն:

Գնումների փորձագետ Արսեն Համբարձումյանը հարկ համարեց կենտրոնանալ ոլորտի հիմնախնդիրների վրա, քանի որ այդ հիմնախնդիրների լուծման դեպքում հնարավոր կլինի առողջացնել ոլորտը: Փորձագետը պետգնումների ոլորտում համար առաջին խնդիր է համարում պատվիրատուի պատասխանատվության հարցը, որը կարգավորված չէր ինչպես նախորդ, այնպես էլ նոր օրենքով, քանի որ միայն օրենքով կարող է սահմանվել պարտականություններ և այդ պարտականությունները չկատարելու համար ենթարկվել պատասխանատվության:

«Գնումների գործընթացում ներգրավված անձանց համար պարտականություններ և իրավունքներ սահմանվում են  կառավարության որոշմամբ, իսկ օրենքով թե կոնկրետ գնման գործընթացը ի՞նչ բաղադրիչներից է բաղկացած, ովքե՞ր են դրա պատասխանատուները, բացակայում է»,- ասաց Արսեն Համբարձումյանը:

Վերջինիս կարծիքով՝ այդ իրավիճակը արդարացի ու տրամաբանական չէ:

«Ստացվում է մի իրավիճակ, երբ բյուջեի մուտքերը ապահովելու համար մենք տնտեսվարողներից հարկերի եւ տուրքերի տեսքով գումարներ ենք հավաքագրում, մուտքերն ապահովում ենք, եւ անհրաժեշտության դեպքում կիրառում պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները: Սակայն երբ ձեւավորված մուտքերով պետք է տնօրինենք մեր ծախսերը, չկա պատասխանատվություն: Երբ պատվիրատուի կողմից խախտվում են խաղի կանոնները՝ պատասխանատվության չի ենթարկվում, երբ դեպք է բացահայտվում, ասում են՝ լավ, կներեք, էլ չենք անի»,-ասում է Համբարձումյանը:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ այդ ոլորտում գործում է հետևյալ բանաձևը՝ մասնակիցները պատասխանատվություն կրում են, իսկ պատվիրատուները՝ ոչ: 

Մինչդեռ ուսումնասիրելով ոչ միայն արևմտյան երկրների , այլ նաև այժմ Վրաստանի և Ուկրաինայի օրենսդրությունը, տեսնում ենք, որ այդպիսի դրույթներ և վարչական իրավախախտումների վերաբերյալ, և քրեական օրենսդրության մեջ առկա են։

Անդրադառնալով այն հարցադրմանը որ չնայած նկատվում է մեկ անձից կատարվող գնումների ցուցանիշի անկում, սակայն ավելի լայն տարածում են գտնում մանրակրկիտ տեխնիկական բնութագրերով պետական գնումները, որոնց դեպքում հնարավոր է միայն մեկ մասնակից, Համբարձումյանը նշեց, որ այդպիսի տեխնիկական բնութագրեր կազմելը օրենքի խախտում է  և քանի որ չկա պատասխանատվություն դրա համար նախատասեված միշտ խախտել են ու խախտելու են։

Խոսելով մեկ անձից կատարվող գնումների ոլորտից՝ Արսեն Համբարձումյանը նշեց. «Մեկ անձից գնումները կարգավորվում են օրենքով և կառավարության որոշմամբ։ Եթե նայենք Գնումների գործընթացի կազմակերպման կարգը, կտեսնեք մեկ անձից իրականացվող գնումների ցանկը։ Մեկ անձից կատարվող գնումների թիվը նվազել է կապված այդ ցանկում ներառված տողերի նվազմամբ։ Այնտեղից որոշ տողեր հանվել են և դրանք իրականացվելու են մրցակցային եղանակով կամ սուբսիդիաների տեսքով։ Եթե համեմատենք  նախկին ցանկի հետ մենք կտեսնենք այնտեղ ներառված օրինակ՝ կրթության ոլորտը ամբողջությամբ, այսինքն, դպրոցներին հատկացումները իրականացվել են գնումների շրջանակներում։ Մեկ անձից գնում իրականացնելու միջոցով, կնքվել են պայմանագրեր, ինչը արհեստականորեն մեծացրել է այդ (մեկ անձից գնումների) ցուցանիշը: Այժմ այդ ցանկից նաև մեր առաջարկությամբ որոշ կետեր հանվել են և դրա հետ է պայմանավորված այդ ցուցանիշի նվազումը և որոշ ժամանակ անց մենք կտեսնենք մեկ անձից գնումների իրական պատկերը։ Մեր կողմից արված առաջարկություններից շատերը չեն ընդունվել, օրինակ ամենակարևորը դրանցից, որը կուզենայի նշել կապված է առողջապահական ոլորտի գնումների՝ մասնավորապես հիվանդանոցային ծառայությունների՝ պետ պատվերի հետ, որը իրականացվում է մեկ անձից գնումների տեսքով։ Սա ավելի շատ պետք է դիտարկել որպես սուբսիդիա՝ ծախսերի փոխհատուցում, այլ ոչ թե գնում։ Այս դեպքում, եթե դրանք չդիտարկվեն որպես գնում պետական և համայնքային հիմնարկներից, մենք կունենանք նաև մեկ անձից իրականացվող գնումների ցուցանիշի նվազում, իսկ մասնավոր հատվածի դեպքում կարող են շատ ազատ մրցակցային ընթացակարգեր կիրառել, որովհետև բացառիկ իրավունք չկա, բազմաթիվ են առողջապահական կազմակերպությունները»։   

Բանախոսները ոչ պակաս կարևոր համակարգային խնդիր համարեցին բողոքարկման ինստիտուտի անկատարությունը, ինչն էական խոչընդոտներ է ստեղծում մասնակիցների համար:

Նոր օրենքով գնումների բողոքարկման խորհրդի անդամներին նշանակում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկով: Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ խորհուրդը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ինչի պատճառով նրա ընդունած որոշումները դատարաններում բողոքարկելը շատ դժվար է լինելու:

«Ինչպես նախկին, այնպես էլ նոր օրենքով նախատեսված է բողոքարկման խորհրդի որոշումների հետ չհամաձայնվելու դեպքում դրանք դատական կարգով վիճարկելու հնարավորություն։ Այստեղ կա մի խնդիր. լինելով կարևորագույն ինստիտուտ գնումների համակարգում՝ բողոքարկման խորհուրդը չունի իրավաբանական անձի կարգավիճակ և, ստացվում է մի իրավիճակ, որ նրա որոշումները վերջնական են, որովհետև մենք այսօր արդեն ունենք դեպքեր, երբ մասնակիցը վիճարկել է բողոքարկման խորհրդի որոշումը դատարանում, իսկ դատարանը հայցադիմումը հետ է վերադարձրել՝ այն պատճառաբանությամբ, որ նշված չի բողոքարկման խորհրդի կազմակերպա-իրավական տեսակը։ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն հայցադիմումի մեջ որպես պատասխանող կարող են նշվել իրավաբանական և ֆիզիկական անձիք։ Ստացվում է մի իրավիճակ, որ վտանգված է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը»,- նշեց Համբարձումյանը: 

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում
11.08.2020
14:00
Մեդիա կենտրոնն այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, առցանց քննարկում կկազմակերպի՝ «Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում» թեմայով:
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
«Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին»
07.08.2020
14:00
Օգոստոսի 7-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հանրային քննարկում «Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին» թեմայով:

«Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա»
04.08.2020
17:00
Օգոստոսի 4-ին, ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց քննարկում «Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...