«Խորհրդարանական ընտրություններին վարչական ռեսուրսի չարաշահման և այլ ընտրական խախտումների մոնիտորինգի արդյունքները»
03.07.2017
12:00
2017 թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին «Վարչական ռեսուրսի չարաշահման և այլ ընտրական խախտումների մոնիտորինգի» արդյունքների համաձայն ամենից շատ գրանցվել են ընտրակաշառքի բաժանման դեպքեր:

Այս մասին հուլիսի 3-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

2017թ. ապրիլի 2-ին ՀՀ-ում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում առաջադրված 9 քաղաքական ուժերից խորհրդարան անցան 4-ը՝ ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, ԵԼՔ դաշինքը և ՀՅԴ-ն: Վերոնշյալ մոնիտորինգը ԹԻՀԿ-ի կողմից իրականցվել է  խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում՝ մարտի 5-ից ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ ըստ մոնիտորինգի արդյունքների՝ գրանցվել է ընտրակաշառքի բաժանման 90 դեպք, աշխատանքային ժամերին քաղաքացիական ծառայողներին ընտրական շտաբերի աշխատանքներում ընդգրկելու՝ 59 դեպք, կրթական և առողջապահական ոլորտի աշխատողների վրա ներազդելու, ընտրական շտաբերի աշխատանքներում նրանց ընդգրկելու՝ 53 դեպք և ասֆալտապատման, բակերի բարեկարգման՝ 38 դեպք:

Հոկտանյանը ընդգծեց, որ արձանագրվել են նաև քաղաքացիների անձնագրերի հավաքագրման, ինչպես նաև վարչական ռեսուրսի անուղղակի չարաշահման դեպքեր:

Հոկտանյանի խոսքով ՝ընտրակաշառք բաժանել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Նա ընդգծում է, որ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների ձևավորման վրա:

«Կոնկրետ թվեր այստեղ չեմ բերել, բայց ընտրակաշառքների հիմնական մասը եղել է Հանրապետական կուսակցության կողմից: Պարզ է, որ վարչական ռեսուրսը չարաշահում այն ուժը, որը իշխանության է: Եղել են դեպքեր նաև «Ծառուկյան» դաշինքի կողմից, «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից, որոշ դեպքերում նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության: Բայց,  իհարկե, մեր տեղական մոնիտորները նշում էին, որ Հանրապետական կուսակցությունն էր հիմնականում»,-ասաց  Հոկտանյանը:

Նշենք, որ մոնիտորինգը իրականցվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ անի խաղաղ բնակչությունը, երբ կրակում են սահմանի մյուս կողմից. ԱԻՆ-ը զգուշացնում է»
03.08.2020
14:00
Օգոստոսի 3-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ անի խաղաղ բնակչությունը, երբ կրակում են սահմանի մյուս կողմից. ԱԻՆ-ը զգուշացնում է» թեմայով:
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»
31.07.2020
11:00
Հուլիսի 31-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս․ ներկայացվեց «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։

«Սարի թաղի գործ. 4 տարի անց. ինչո՞ւ է նախաքննությունն դոփում տեղում»
29.07.2020
14:00
Հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Սարի թաղի գործ. 4 տարի անց. ինչո՞ւ է նախաքննությունն դոփում տեղում» թեմայով:

«Որքանո՞վ է առողջապահությունը հասանելի ոչ COVD-ով հիվանդներին. որքանո՞վ են անվտանգ ու հասանելի պոլիկլինիկաները»
27.07.2020
12:00
Հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով անցկացրեց մամուլի ասուլիս «Որքանո՞վ է առողջապահությունը հասանելի ոչ COVD-ով հիվանդներին. որքանո՞վ են անվտանգ ու հասանելի պոլիկլինիկաները» թեմայով:
«Ազգային անվտանգության ռազմավարություն. գոյատևմա՞ն, թե՞ զարգացման ուղենիշ»
22.07.2020
12:00
Հուլիսի 22-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Ազգային անվտանգության ռազմավարություն. գոյատևմա՞ն, թե՞ զարգացման ուղենիշ» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...