Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Դիտարկումներ և գնահատականներ Երևանի ավագանու ընտրություններին» թեմայով:
Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների որակը, բանախոսները դատապարտեցին այդ ընթացքում որոշ լրագրողների, ինչպես նաև «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնության դրսևորումները: Նրանց կարծիքով այդպիսի միջադեպերը ստվեր են գցում ընտրական գործընթացների վրա:
Թևան Պողոսյանը դրական համարեց ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների ակտիվ գործունեությունը ընտրական գործընթացների ժամանակ տեղ գտած ապօրինությունների բացահայտման գործում: Պատգամավորը նաև ընդծեց, որ ընտրությունների արդյունքում ընդդիմությունը էականորեն բարելավել է դիրքերը Երևանի ավագանիում:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...